Ձախլիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձախլիկությունը մարդկային հատկանիշ է, որ որոշվում է նրա աջ և ձախ ձեռքերի միջև ոչ հավասարաչափ բաշխված շարժունակությամբ։ Անձը, որի աջ ձեռքն է ավելի ճկուն անվանում են աջլիկ, իսկ անձը, որի ձախ ձեռքն է ավելի ճկուն՝ ձախլիկ։ Նորածնի մոտ աջ կամ ձախ ձեռքի նախընտրելիությունը ի հայտ է գալիս վեց ամսեկան տարիքում: Մարդկության շատ փոքր մասն է օժտված երկու ձեռքերի հավասարաչափ ճկունությամբ, նրանց անվանում են սիմետրիկ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բնության ասիմետրիկությունը։ Ձախլիկության պատճառները և թե ինչու են աջլիկները գերակշռում դեռևս հայտնի չեն, առաջադրված են որոշ տեսություններ:

Բովանդակություն

Տարբեր տեսակներ [խմբագրել]

Ձախլիկ

Ձեռքերի նախընտրության չորս տարատեսակ է հայտնի.

  • Առավել տարածված է աջլիկությունը: Աջլիկ մարդիկ ավելի ճկուն են իրենց աջ ձեռքով առաջադրանքներ կատարելիս: Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհի բնակչության 70–90%-ը աջլիկ է:[1][2]
  • Ձախլիկությունը ավելի քիչ է հանդիպում քան աջլիկությունը: Ձախլիկ մարդիկ առավել ճարպիկ են իրենց ձախ ձեռքով առաջադրանքներ կատարելիս: Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկության մոտավորապես 10%-ը ձախլիկ է: [3]
  • Նույնպես հայտնի են Խառը նախընտրություններով, մարդիկ, որոնք ի վիճակի են տարբեր առաջադրանքներ ավելի լավ կատարել տարբեր ձեռքերով: Օրինակ այդպիսի մարդիկ կարող են լավ գրել ձախ ձեռքով, բայց գնդակը ավելի արդյունավետ նետել աջ ձեռքով: Ձախլիկ մարդկանց մեծ մասը հետագայում դառնում են խառը նախընտրություններով հեշտությամբ, քանի որ ապրում են աջլիկ մարդկանց համար նախատեսված աշխարհում և աջլիկ ծնողների հետ:
  • Երկվությունը բացառապես հազվադեպ է, չնայած կարելի վարժեցնել Իսկապես երկու ձեռքերին հավասարապես տիրապետող մարդը կամայական առաջադրանք նույն հաջողությամբ կատարում է թե աջ, թե ձախ ձեռքով: Իսկ ով ձեռք է բերել այն իրեն կրթելով, դեռևս ձգտում է իրեն նախընտրելի ձեռքով կատարել առաջադրանքները:
  • Մարդիկ, ովքեր երկու ձեռքով դժվարանում են գործողություններում, հնարավոր է դա պայմանավորված լինի հյուծված ֆիզիկական վիճակով:

Ձախլիկության վերաբերյալ նոր տեսությունները էապես տարբերվում են նախկիններից: [4][5]

Նոր տեսակետը կայանում է նրանում, որ ձախլիկությունը կամ աջլիկությունը դա պարզ նախընտրություն չէ մի ձեռքի մյուսի նկատմամբ, քանի որ երկու ձեռքերը փաստորեն աշխատում են ավելի հմտորեն: Աջլիկ մարդկանց մոտ ձախ ձեռքը գործողություններում ներգրաված է կարևոր դերակատարմամբ՝ նա ուղղորդում և բռնում է թուղթը և ապահովում է աջ ձեռքի գործունեության կոնտեքստը: Այսպիսով աջ ձեռքը մասնագիտացած է ավելի նուրբ աշխատանքների համար, մինչդեռ ձախը ավելի լայն կոնտեքստուալ շարժման համար է:

Ուղեղի կիսագնդերի աշխատանքի բաժանում [խմբագրել]

Աշխատանքի բաժանումը ձեռքի նախընտրության վերաբերյալ ամենաընդունված տեսությունն է:[փա՞ստ] Այս տեսության հիմնավորումն այն է, որ խոսքի և ձեռքերի ղեկավարումը պահանջում է նուրբ շարժական հմտություններ, ուստի ավելի արդյունավետ կլինի երկուսն էլ ղեկավարել միևնույն կիսագնդով, քան բաժանել երկու կիսագնդերի միջև: Բացի այդ, եթե բոլոր առույթները կատարեն երկու կիսագնդերը, ապա ուղեղի չափերը և ծախսած էներգիան կաճեն, որն անհնար է: Քանի որ մարդկանց մեծամասնության մոտ ուղեղի ձախ կողմն է ղեկաղարում խոսքը, աջլիկները միշտ կգերակշռեն, որովհետև ուղեղի կիսագունդը ղեկավարում է մարմնի հակառակ կողմը:[փա՞ստ]

Ձախլիկությունն ընդդեմ աջլիկության տեսությունները [խմբագրել]

Մարդկայինն ողջ մշակույթներում համընդհանուր տարածված է աջլիկությունը, չնայած աջլիկության տոկոսը ցածր է պարզունակ մշակույթներում: [6] Շիմպանզեների դեպքում նույն պատկերն է դիտվում՝ աջլիկները ավելի հաճախ են հանդիպում: [7]

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս մի ձեռքի կամ մարմնի մի կողմի առաջնայնությունը ինչպես դեռևս արգանդում, այնպես էլ նորածնի և վաղ տարիքում: Այս առաջնայնությունները կապված են հետագա աջ կամ ձախ ձեռքի գերակայության հետ:[8] Պտղի մոտ որևէ ձեռքի գերակայությունը որոշվում է հիմնականում նրանով, թե որ ձեռքն է պահում բերանին ավելի մոտ:[9]

Ձախլիկության հնարավոր առավելությունները [խմբագրել]

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ «...ձախլիկները նույնպես որպես կանոն ունեն արտասովոր տեսողական տարածական հմտություններ և տարածական կառուցվածքներ պատկերացնելու ունակություններ: "[8] Սանտրոկը հանգում է այն մտքին, որ մաթեմատիկոսների, երաժիշտերի, ճարտարապետների և արվեստի գործիչների մեջ ձախլիկները սպասվածից ավելի են: [8] "Բացի դրանից մի հետազոտության ժամանակ, որին մասնակցում էին 100,000 ուսանողներ, որոնք ուսանողի համապատասխանության թեստ էին հանձնում (SAT), լավագույնների մեջ 20%-ը ձախլիկ էին, մինչդեռ բնակչության 10%-ն է ձախլիկ, այսինքն ձախլիկների ցուցանիշը կրկնակի գերազանցել է աջլիկների ցուցանիշը:.[8] Ձախլիկությունը կարող է նվազեցնել արտրիտի զարգացման ռիսկը: [8] Ինչևէ, Հարդրիկը Պետրինովիչը [10] մեծ քանակությամբ գրականություն են ուսումնասիրել և աջլիկների ու ձախլիկների մտավոր ունակությունների միջև էական տարբերություն չեն գտել:

Ձախլիկության հնարավոր թերությունները [խմբագրել]

Չնայած ձախլիկությունը համարյա ազդեցություն չի գործում երեխայի առաջադիմության վրա դպրոցում, սակայն որոշ ըստ որոշ հետազոտությունների ձախլիկների մոտ հնարավոր է պրոբլեմներ ի հայտ գան լեզվի զարգացման հարցում: [8] ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի հաճախ են ունենում դժվարություններ կարդալիս և նաև հնչյունաբանական խնդիրներում, քան աջլիկները:[8] Բացի դրանից ձախից աջ լեզուներում, երբ ձախ ձեռքով գրողը շարժում է ձեռքը հենց նոր գրածի վրայով, նա կարող է կեղտոտել գրածը: Իրավիճակը ճիշտ հակառակն է աջից ձախ լեզուներում, այնպիսիք ինչպիսին եբրայերենն ու արաբերենն են:

Մյուս թերացումները կապված են աճի հետ՝ կարճահասակություն, նվազ քաշ, ուշացած հասունացում, հնարավոր է կյանքի կարճ տևողության, դժբախտ պատահարների մեծ հավանակություն, երեխաների ծնելիության նվազում:[7]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Holder, M. K. (1997)։ «Why are more people right-handed?»։ Sciam.com։ Scientific American Inc։ http://www.scientificamerican.com/article.cfm?id=why-are-more-people-right։ Վերցված է 2008-04-14։ 
  2. Psychology for A-level second edition, page 309
  3. Hardyck C, Petrinovich LF (1977). «Left-handedness». Psychol Bull 84 (3): 385–404. doi:10.1037/0033-2909.84.3.385. PMID 859955. 
  4. Guiard, Y. (1987). «Asymmetric division of labor in human skilled bimanual action: The kinematic chain as a model». Journal of Motor Behavior 19 (4): 486–517. PMID 15136274. 
  5. Kabbash, P.; Buxton, W.& Sellen, A. (1994). «Two-Handed Input in a Compound Task». Proceedings of CHI '94: 417–423. doi:10.1145/191666.191808. ISBN 0-89791-650-6. http://www.billbuxton.com/2hCHI94.html. 
  6. Previc, F.H. (1991). «A general theory concerning the prenatal origins of cerebral lateralization in humans». Psychological Review 98 (3): 299–334. doi:10.1037/0033-295X.98.3.299. PMID 1891521. 
  7. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named AEP
  8. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Santrock
  9. Hopkins, B., Lems, W., Janssen, B. & Butterworth, G. (1987) Postural and motor asymmetries in newborns. Human Neurobiology 6:153–56
  10. «Law and mental disorder». Lancet 1 (8119): 759–61. April 1979. doi:10.1016/S0140-6736(79)91212-1. PMID 85995.