Ձագարասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձագարասնկեր
Ձագարասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Cantharellales
Ընտանիք Cantharellaceae
Ցեղ Ձագարասնկեր
Լատիներեն անվանում
Craterellus
(L.) Pers.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ձագարասնկեր (լատին․՝ Craterellus), բազիդիավոր սնկերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Craterellus tubaeformis

Պտղամարմնի (երկարանում է՝ 5-12 սմ) գլխարկը (հաստանում է՝ 3-5 սմ) սևագորշավուն է կամ սևամոխրագույն, խոր ձագարաձև, դեպի ներս ծալված ալիքավոր եզրերով։ Պտղամիսը գորշավուն է, բարակ, առանց յուրահատուկ համի և հոտի։ Ոտիկը կարճ է, հաստանում է՝ 0,8 սմ՝ միաձուլված գլխարկի հետ, նույն գույնի կամ ավելի մուգ։ Սպորափոշին սպիտակ է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 2 տեսակ՝

  • Ձագարասնկեր մոխրագույն (C. cinereus)
  • Ձագարասնկեր ձագարաձև (C. cornucopiae

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել տարածված է վերջին տեսակը։ Հանդիպում է Հայաստանի հյուսիսարևելյան մարզերի սաղարթավոր կամ խառնանտառներում։ Աճում է հողի վրա՝ հիմնականում ուշ ամռանը և աշնանը։

Քիչ հայտնի ուտելի սունկ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Josef Breitenbach, Fred Kränzlin։ Pilze der Schweiz. Röhrlinge und Blätterpilze 1. Teil. Bd. 3, Mykologia, Luzern (CH) 1991, ISBN 3-85604-030-7 (362 Seiten; 450 Arten mit Beschreibungen, Standorts- und Fundangaben, Mikrozeichnungen und Farbbildern).
  • Mattias Dahlman, Eric Danell, Joseph W. Spatafora։ Molecular systematics of Craterellus - cladistic analysis of nuclear LSU rDNA sequence data. In։ Mycological Research. 104(4), 2000, S. 388-394 ((Zusammenfassung verfügbar)).
  • Andreas Gminder, Armin Kaiser, German Josef Krieglsteiner։ Ständerpilze։ Blätterpilze 1 (Hellblättler). In։ G. J. Krieglsteiner (Hrsg.)։ Die Großpilze Baden-Württembergs. Band 3, Eugen Ulmer, Stuttgart 2001, ISBN 978-3-8001-3536-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։