Հրեական համաշխարհային վեհաժողով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
| Հրեական համաշխարհային վեհաժողով World Jewish Congress |
|
| Շտաբակայան | Նյու Յորք, ԱՄՆ |
|---|---|
| Տարածաշրջան | համաշխարհային |
| Նախագահ | Ռոնալդ Լաուդեր |
| Հիմնական մարմին | Լիակատար ասամբլեա |
| Կայք | worldjewishcongress.org |
Հրեական համաշխարհային վեհաժողով, ՀՀՎ (անգլերեն՝ World Jewish Congress), 1936 թվականի օգոստոսին Ժնևում հիմնադրված հրեական համայնքների և կազմակերպություններ միջազգային միություն: Համաձայն ՀՀՎ-ի փաստաթղթերի, կազմակերպության գլխավոր նպատակն է գործել որպես «հրեա ժողովրդի դիվանագիտական ձեռքը»: ՀՀՎ կարող են անդամագրվել յուրաքանչյուր հրեական խմբակցությունները և համայնքները, անկախ նրանց և տեղական երկրների հասարակական, քաղաքական կամ տնտեսկանան գաղափարախոսությունների: Հրեական համաշխարհային վեհաժողովը հատուկ իրավասություններ ունի և ճանաչված է ՄԱԿ-ի և նրա բազմաթիվ ինստիտունտների կողմից: Շտաբակայանը գտնվում է Նյու Յորքում, ԱՄՆ, ինչպես նաև կան միջազգային գրասենյակներ Բրյուսելում, Երուսաղեմում, Փարիզում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում և ժնևում: