Հրարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրարվեստը (հուն. πυροτεχνία) գիտության մի բնագավառ է, որն ուսումնասիրում է քիմիական բաղադրությունների բոցավառման հատկությունները, ինչպես նաև ընդհանրապես կրակի ստացման և լուսավորության մեջ օգտագործվող սարքերն ու պրոցեսները։

Ստուգաբանություն[խմբագրել]

«Պիրոտեխնիկա» բառը հունարենից բառացիորեն կարելի է թարգմանել որպես կրակի («պիրես») հետ վարվելու արվեստ («տեխնիկա»)։

Պատմություն[խմբագրել]

Հրարվեստի զարգացման պատմությունը ընթացել է երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական և «կենցաղային»։ Ռազմական բնագավառում պիրոտեխնիկայի կիրառությունը կարելի է կապել մարդու կողմից դեռևս շատ վաղուց կրակի՝ որպես ազդանշանային հնարքի օգտագործման հետ։ Կրակով (ավելի ճիշտ լույսով) հաղորդակցությունը մնացել է մինչև այժմ, օրինակ, մորզեյի այբուբենը, կամ գունավոր ազդանշանային լույսերը։

Անտիկ ռազմական հրարվեստում հեղաշրջումային նշանակություն ունեցավ «Հունական կրակի» հայտնագործությունը, որն պահվում էր խստագույնս գաղտնի (նրա բաղադրության մեջ մտնում էր ծծումբ, սելիտրա, գինեքար և խեժ)։ Հունական կրակն օգտագործվել է երկու նպատակով՝ նետող և հրկիզող։ Շարունակելի....