Հրատի արբանյակներ
Հրատ մոլորակը ունի երկու բնական արբանյակ: Ֆոբոս (հունարեն՝ φόβος «վախ») և Դեյմոս (հունարեն՝ δείμος «սարսափ»).
Երկու արբանյակներն էլ պտտվում են իրենց առանցքի շուրջ նույն ժամանակում, որքան և Հրատի շուրջ, այդ պատճառով, նրանք միշտ շրջված են դեպի մոլորակը նույն կողմով: Հրատի մակընթացային ազդեցությունը անընդհատ դանդաղեցնում է Ֆոբոսի շարժումը, և ի վերջո կհանգեցնի արբանյակի անկմանը մոլորակի վրա: Իսկ Դեյմոսը հակառակը հեռանում է Հրատի ուղեծրից:
Երկու արբանյակն էլ ունեն էլիպսոիդային ձև, Ֆոբոսը (26,6×22,2×18,6 կմ) մի փոքր մեծ է Դեյմոսից (15×12,2×10,4 կմ): Դեյմոսի մակերեսը ավելի հարթ է, այն բանի հաշվին, որ խառնարանների մեծ մասը ծածկված է մանրահատիկ նյութով: Ամենայն հավանականությամբ Ֆոբոսի դեպքում, որը ավելի մոտ է մոլորակին և ավելի ծանր է, երկնաքարերի հարվածների հետևանքով արտանետված մասնիկները կամ հարվածել են Ֆոբոսի մակերևույթին, կամ ընկել են Հրատի վրա, իսկ Դեյմոսի դեպքում այդ մասնիկները մնացել են արբանյակի ուղեծրում և ժամանակի հետ նստել են մակերևույթի վրա, թաքցնելով ռելյեֆի անհարթությունները:
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Արեգակնային համակարգ |
|---|
|
|
| Արեգակ |
| Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս · |
| Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10 |
| Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն |
| Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/∅ · Երևակի/∅ · Ուրանի/∅ · Նեպտունի/∅ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի |
| Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ |
| Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ |
|
||||||||||||||||