Հրաչ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hrach Muradyan.jpg

Հրաչ Մուրադյան, (հուլիսի 1, 1963 - ապրիլի 2, 2013) ազատամարտիկ, Պռոշյան գյուղի գյուղապետ, դաշնակցական, 2013թ. ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյանի գյուղապետարանի առջև։

Կենսագրություն[խմբագրել]

Հրաչ Մուրադյանը ծնվել էր 1963 թվականի հուլիսի 1-ին, Գամշլիում, Սիրիա։1966-ին ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ Ավարտել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պետական համալսարանը։ 2005 թվականից Պռոշյան գյուղի գյուղապետն էր, ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ Նարե, Հայկուհի և երկու որդի՝ Գևորգ, Կարոտ։

Արցախյան ազատամարտ[խմբագրել]

1989թ-ից Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկն է եղել։

1990-ից համալրել էր ՀՅԴ շարքերը։ Ազատամարտի նվիրյալ հերոսներից էր։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի հետ անցել էր ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։

Մեր երկրի կառուցման համար չպետք է խնայենք ոչինչ, պետական մտածելակերպ դրսևորենք և լավ հայ լինելու պատվին արժանանանք։ Փոքր ազգ լինելու հանգամանքը մեզ ավելի պիտի պարտադրի հայրենասեր, ազգասեր ու միասնական լինել - ասում էր Հրաչ Մուրադյանը։

Ֆիլմագրություն[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]