Հրաչ Բուջիկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչ Բուջիկանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1914(1914-12-15)
Վախճանվել էապրիլի 13, 1985(1985-04-13) (70 տարեկան)
Մասնագիտությունթարգմանիչ և խմբագիր
Հրաչ Բուջիկանյան Վիքիդարանում

Հրաչ Պողոսի Բուջիկանյան (դեկտեմբերի 15, 1914(1914-12-15) - ապրիլի 13, 1985(1985-04-13)), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Բեյրութի ավետարանական քոլեջը։ Այնուհետև աշխատել է Լիբանանի և Կիպրոսի հայկական թերթերի խմբագրություններում և դպրոցներում։ Մի քանի տարի դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում։ Եղել է Լիբանանի կոմունիստական կուսակցության անդամ։ Խմբագրել է Լիբանանի կոմկուսի հայկական բաժանմունքի օրգան «Ժողովրդի ձայն» (Բեյրութ) օրաթերթը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1946-1965 թվականներին աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում և ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում։ Մահացել է Երևանում[1]։

Հ. Բուջիկանյանի կատարած թարգմանությունները (անգլերենից և ֆրանսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հոուարդ Ֆաստ, Ազատության ճանապարհ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1951, 359 էջ։
  • Հարիեթ Բիչըր Սթոու, Քեռի Թոմասի խրճիթը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1955, 571 էջ։
  • Հերբերտ Ուելս, Անտեսանելի մարդը։ Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից առաջինը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959. 446 էջ։
  • Օնորե դը Բալզակ, Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 7 (գրքի մեջ մտնող «Հովտաշուշանը» վեպը թարգմանել է Հ. Բուջիկանյանը), Ե., Հայպետհրատ, 1959, 808 էջ։
  • Դիդրո, Ռամոյի եղբորորդին, Ե., Հայպետհրատ, 1960։
  • Ջոն Սթայնբեք, Մարգարիտը (վիպակ), Ե., Հայպետհրատ, 1961, 90 էջ։
  • Լևոն-Զավեն Սյուրմելյան, Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ, Ե., «Սովետական գրող», 1980, 304 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 110.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչ Բուջիկանյան» հոդվածին։