Հրաչիկ Շաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչիկ Շաքարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1930 |
Մահացել է | հունիսի 17, 2005[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հրաչիկ Գրիգորի Շաքարյան (օգոստոսի 19, 1930 - հունիսի 17, 2005[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970 թվականից), պրոֆեսոր (1973 թվականից), ԽՄԿԿ անդամ (1953)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1954)։ 1957 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ 1973-1977 թվականներին Բամակոյի (Մալի Հանրապետություն) բարձրագույն նորմալ դպրոցի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1979 թվականից աշխատում է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունում։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ փիլիսոփայության պատմության, իմացաբանության և մեթոդաբանության հարցերին։ Հեղինակ է «Փիլիսոփայություն» (2005) ուսումնական ձեռնարկի։
Վախճանվել է 2005թ. հունիսի 17-ին Երևանում[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային և Հայկական փիլիսոփայության ակադեմիաների անդամ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա. Մ. Գարագաշյանի աշխարհայացքը, Երևան, 1962։
- Ողջախոհության տեղը իմացության պրոցեսում, Երևան, 1965։
- Մետաֆիզիկայի իմացաբանական էությունը, Երևան, 1967։
- Փիլիսոփայությունը ստեղծագործության գաղտնիքների որոնումներում, Երևան, 2002։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ
- ↑ «ՀՐԱՉԻԿ ԳՐԻԳՈՐԻ ՇԱՔԱՐՅԱՆ». publishing.ysu.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 473)։ |