Հրանտ Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Մանվելյան
Ծնվել էփետրվարի 3 (16), 1907[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 14, 1995(1995-02-14) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1953)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր և դերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հրանտ Լևոնի Մանվելյան (փետրվարի 3 (16), 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1995(1995-02-14), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռեժիսոր և դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1931-1963 թվականներին աշխատել է Գյումրիի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում։ 1963 թվականից աշխատել է Արտաշատի շրջանային թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմազա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 241.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241