Հրանտ Հակոբյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Հակոբյան
Ծնվել էմայիսի 30, 1950
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1974)
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ

Հրանտ Հակոբյան (մայիսի 30, 1950(1950-05-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Հակոբյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (Լ. Վաղարշյանի արվեստանոցը)։ Ավարտելուց հետո՝ 1974-1979 թվականներին, աշխատել է որպես ռեժիսոր Իջևանի թատրոնում, այնուհետև՝ որպես ռեժիսորի ասիստենտ և երկրորդ ռեժիսոր Հայֆիլմ կինոստուդիայում։ 1982 թվականին վերաորակավորում է անցել Մ. Գորկու անվան ստուդիայում։ 1987 թվականից աշխատում է որպես ռեժիսոր Հայկ ստուդիայում[3]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1988 Բաղոյաններ
1989 Մարսը մեր կողքին է
1990 Շրջափակում
1990 Խաղաղ դեսանտ
1991 Հայ ավետարանչականները
1993 Մոնթե
1995 Հաղթանակի օրը
1996 Առանց մեկնաբանության
1996 Մեծ քաղաքի փոքրիկ մարդը
1999 Համահայկական խաղեր
1999 Մենք ասում ենք «Դանքե»
2000 Նոր անուններ
2001 Կինոհանդես №1
2002 Փարոսներ
2003 Արամ Խաչատրյան
2003 Քարե վկաներ
2003 Մեր մանկության խաղերը
2003 Մոռացված կղզիների բնակիչները
2004 Հայրենիքս՝ Հայաստան. Սյունիք
2005 Հայրենիքս՝ Հայաստան. Վայոց ձոր
2006 Հայրենիքս՝ Հայաստան. Տավուշ
2007 Հավերժական թռիչք
2008 Դիմակայում
2008 Հայրենիքս՝ Հայաստան. Շիրակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.arm-cinema.am/en/directors/63.html
  2. https://www.arm-cinema.am/en/scriptwriters/63.html
  3. «Հրանտ Հակոբյանի մասին arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.