Հրանտ Թոխատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Արամի Թոխատյան
Hrant Tokhatyan2.jpg
Դերասան
Ծնվել է հունվար 10, 1958
Ծննդավայր Երևան (Հայաստան)

Հրանտ Արամի Թոխատյան (ծնվել է 1958 թ. հունվարի 10-ին, Երևանում, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, մշակութային գործիչ, 1995 թ.-ից «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ տնօրենն է։

Կրթությունը[խմբագրել]

1976 – 1981 թթ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Ավարտելուց հետո որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Օշականում։

1976 թ. հրավիրվել է Կամերային թատրոն, որտեղ և աշխատել է 15 տարի։ 1991 թ. Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ համատեղ հիմնադրել է ՇԱՐՄ ընկերությունը, որի տնօրենն է առ այսօր։

Ֆիլմագրություն[խմբագրել]

  • «Կամոյի մենախոսությունը» գեղարվեստական կինոնկար (Մոսկվա) (1987թ)
  • «Մեր բակը» գեղարվեստական կինոնկար (1996թ)
  • «Մեր բակը - 2» գեղարվեստական կինոնկար (1997թ)
  • «Քանի դեռ կամ» վավերագրական ֆիլմ (2000թ)
  • «Մեր այբբենարանը» մանկական ուսուցողական ֆիլմաշար (2000-2006թթ)
  • «Իմ մեծ հայկական հարսանիքը» գեղարվեստական կինոնկար («Մոսֆիլմ» կինոստուդիա) (2004թ)
  • «Մեր բակը - 3» գեղարվեստական կինոնկար (2005թ)
  • «Մեծ պատմություն փոքր քաղաքում» գեղարվեստական կինոնկար (2006թ)
  • «Տաքսի «Էլի լավ ա»» գեղարվեստական կինոնկար (2009թ)

Թատերական ներկայացումներ[խմբագրել]

  • «Գայլը և յոթ ուլիկները, կամ մեկ անգամ ևս այծերի մասին» (1977 թ)
  • «Նազար, Նազար մինչև վերջ» (1977 թ)[1]
  • «Կառավարական համերգ» (1977 թ)
  • «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» (1978 թ)
  • «Երևանյան օրերի խրոնիկա» (1980 թ)
  • «Հերոսիմա» (1983 թ)
  • «Համլետ» (1983 թ)
  • «Հայք» (1989 թ)
  • «Կաբարե» (1990 թ)
  • «Խաթաբալադա» (1996 թ)
  • «Mea Culpa - Իմ մեղքը» (2002 թ.)[2]
  • «Օպերա, օպերա» (2008 թ)[3]
  • «Ժանգոտ բանալին» (2009 թ)[4]
  • «Դոն Ժուան Ավիա» (2009 թ)[5]

Մասնակցությունը փառատոներին[խմբագրել]

  • Միջազգային երիտասարդական փառատոն (1985 թ)
  • Միջազգային թատերական փառատոն (Նանտ, Ֆրանսիա) (1989 թ)

Պարգևներ[խմբագրել]

  • 1985 թ Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկիր
  • 1989 թ Le Theatre Դյու Մոնդե Միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակ
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պատվոգիր
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի պատվոգիր
  • 2002 թ Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմ
  • 2006 թ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում[6]
  • 2008 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • 2009 թ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան [7]
  • 2010 թ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ

Աղբյուրներ[խմբագրել]

  1. «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացման մասին «168 Ժամ» շաբաթաթերթում
  2. «Mea Culpa - Իմ մեղքը»
  3. «Օպերա, օպերա» ներկայացման մասին «Առավոտ» օրաթերթում
  4. «Ժանգոտ բանալին» ներկայացման մասին «Թերթ.am» կայքում
  5. «Դոն Ժուան Ավիա»
  6. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
  7. «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Արտաքին հղումներ[խմբագրել]

Շարմ Հոլդինգ