Հրայր Սիմոնյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Սիմոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Սիմոնյան
հունվարի 1, 1919(1919-01-01) - հունիսի 29, 2000(2000-06-29) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ

Հրայր Գևորգի Սիմոնյան (հունվարի 1, 1919(1919-01-01) - հունիսի 29, 2000(2000-06-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի գեներալ-մայոր (22.2.1963), ռազմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՄԿԿ անդամ (1942

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Համամիութենական կենտգործկոմի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1939 թվական), Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1952 թվական), ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի (Կլիմենտ Վորոշիլովի անվան) ռազմական ակադեմիան (1958 թվական)։ 1939 թվականին մասնակցել է Արևելյան Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիային, «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ, որպես Բելառուսիայի առաջին ռազմաճակատի 8-րդ բանակի շտաբի պետի տեղակալ՝ Կուրսկի ճակատամարտին, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1945—1947 թվականներին ծառայել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման շտաբում, 1947—1960 թվականներին՝ տարբեր զինվորական օկրուգների շտաբներում։ 1960-1983 թվականներին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ։ 1983 թվականին զորացրվելով՝ շարունակել է գիտամանկավարժական գործունեությունը ԽՍՀՄ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է զինվորական հետախուզությանը վերաբերող ավելի քան 200 աշխատության։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1 և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի 2, լեհական շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀՀ, հ.4, էջ 433
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։