Հրայր Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Կիրակոսյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1961(1961-09-24)
ԾննդավայրԱլավերդի
Մահացել էսեպտեմբերի 29, 1992(1992-09-29) (31 տարեկան)
Մահվան վայրԳյուլիստան
Մասնագիտությունօդաչու

Հրայր Մեսրոպի Կիրակոսյան (սեպտեմբերի 24, 1961(1961-09-24), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1992(1992-09-29), Գյուլիստան, Գերանբոյի շրջան, Ադրբեջան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

1980–82 թվականներին ծառայել է ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում։ Ավարտել է Կրեմենչուգի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1985)։ 1985–89 թվականներին աշխատել է Սալեխարդի (Տյումենի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1990 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1990–92 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 852 ժամ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար 15.07.2007 թ-ին հետմահու պարգևատրվել է՝ Մայրական երախտագիտություն շքանշանով (ԼՂՀ «Մայրություն» ՀԿ —ի նախագահի կողմից), Արիության մեդալով(2003թ․ ՀՀ Նախագահի ապրիլի 2-ի հրամանագրով), Հայաստանի Երկրապահ հուշամեդալով(2011թ․հունվարի 27-ի հրամանագրով)։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանք կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 680։