Հրայր Կարապետյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Կարապետյան (այլ կիրառումներ)
Հրայր Կարապետյան
Ծնվել է1930 նոյեմբերի 28
ԾննդավայրՄայկոպ, Ռուսաստանի դրոշը
Մահացել էապրիլի 18, 2013(2013-04-18) (տարիքը 82)
Մահվան վայրԼոնդոն
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
գեղանկարիչ

Հրայր (Գեորգի) Արտեմի Կարապետյան (նոյեմբերի 28, 1930(1930-11-28), Մայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 18, 2013(2013-04-18), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ դերասան, գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրայր Կարապետյանը ծնվել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում։ 1947 թվականին տեղափոխվել է Երևան։ 1954 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը։ 1961-1990 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ։ 1967 թվականից եղել է Հայաստանի նկարիչների և 1963 թվականից՝ Կինեմատոգրաֆիստների միությունների անդամ[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան, հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝

Բեմադրող-նկարիչ՝

Գեղանկարչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1993 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1977-1993 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Ձևավորել է շուրջ 25 գիրք։ Ցուցահանդեսներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ստեղծագործությունները պահվում են մի շարք երկրների պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հրայր Կարապետյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Հրայր Կարապետյանի կենսագրությունը Кино-Театр.ru կայքում