Հրայր Իսաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսաբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Իսաբեկյան
Ծնվել էհունվարի 3 (16), 1906 կամ հունվարի 4 (17), 1906[1]
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էմայիսի 1, 1996(1996-05-01)[1] (90 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա[1]
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1932)[2]
ԱշխատավայրՀայպետնախագիծ[2] և ՀԱՊՀ[2]
Պարգևներ
Հրայր Իսաբեկյան Վիքիդարանում

Հրայր Հմայակի Իսաբեկյան (հունվարի 3 (16), 1906 կամ հունվարի 4 (17), 1906[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - մայիսի 1, 1996(1996-05-01)[1], Կիև, Ուկրաինա[1], (թաղված է Երևանում)), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1958), ճարտարապետության թեկնածու (1975Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1932)[3]։

ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1932-1937 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում, մասնակցել Մոսկվայի վերակառուցման գլխավոր հատակագծի (1935), «Իզմայլովո» մարզադաշտի նախագծերի մշակմանը։ 1945-1956 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի ճարտարապետահատակագծային արվեստանոցի ղեկավար։ 1945 թվականից դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Դիլիջան (1939), Ալավերդի (1946), Կապան (1949), համահեղինակ՝ Արզնի (1954), Լենինական (1959-1961) քաղաքների և այլ բնակավայրերի գլխավոր հատակագծերի, «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» մենագրության (1990)[4]։

1950-1961 թվականներին Իսաբեկյանի նախագծերով Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվել են բազմաթիվ կառույցներ[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրայր Իսաբեկյան, Հայկական Ռենեսանսի Ճարտարապետությունը, Երևան, 1990, 200 էջ։
  • Межвузовский тематический сборник научных трудов по строительству и архитектуре, 1983.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
  4. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 612։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրայր Իսաբեկյան» հոդվածին։