Հրահատ Դ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրահատ Դ — Պարթևաստանի արքա Արշակունիների հարստությունից: Գահակալության տարիները՝ մ.թ.ա. 38 −2թթ.: Որոդես Բ որդին, թագաժառանգ է դարձել Հռոմի դեմ պատերազմում Բակուր արքայազնի զոհվելուց հետո: Թեև Որոդեսը կամովին զիջել է գահը իրեն, նա դառնալով արքա սպանել է հորը և իր եռեսուն եղբայրներին: