Հրահատ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրահատ Գից)

Հրահատ Գ Պարթև, Պարթևական տերության Արշակունի արքա (մ.թ.ա. 70-57թթ.), հաջորդել է իր հորը՝ Սանատրուկ Պարթև արքային։ Հրաժարվում է աջակցել Միհրդատ Եվպատորին և Տիգրան Մեծին Հռոմի դեմ պայքարում։ Ավելին, օգտվելով հռոմեական զորավար Լուկուլլոսի Հայաստան կատարած արշավանքից և դրա ընթացքում Հայաստանում Տիգրան Մեծի և նրա Տիգրան Կրտսեր որդու միջև ծագած հակասություններից, կարողանում է վերատիրանալ Հայոց արքայի կողմից Պարթևաստանից նվաճված տարածքների մեծ մասին։ Մ.թ.ա. 65թ. Տիգրան Կրտսեր հետ միասին արշավում է Հայաստան։ Սակայն Լուկուլլոսին հաջորդած հռոմեացի զորավար Պոմպեոսը, ցանկանալով թույլ չտալ Պարթևաստանի չափից ավելի հզորացումը, հաշտություն է կնքում Տիգրան Մեծի հետ, որպես պատանդ Հռոմ ուղարկում հոր դեմ ապստամբած Տիգրան Կրտսերին և պաշտպանում «արքայից արքայի» տիտղոսի նկատմամբ Տիգրան Մեծի իրավունքները։ Մ.թ.ա. 57թ. Հրահատ Գ-ն սպանվում է իր երկու որդիների՝ Որոդես Բ-ի և Միհրդատ Գ-ի կողմից։

Հրահատ Գ կրել է «աստուած» պատուանունը։ Պատճառը նրա հատած դրամներն էին, որոնք կատարեալ «աստուածային նուէր» էին նաւաստիների համար։ Դրանք ոսկէզօծւում էին, և հարևան երկրներում, բնական է, գնահատւում էին աւելի թանկ, քան իրականում կային։