Հրաբխային մոխիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաբխային մոխիր, ժայթքումների ընթացքում դուրս նետված լավային, առանձին միներալների և օտար ապարների մանրագույն մասնիկներ։ Մոխրի առաջացումը բացատրվում է հրաբխային պայթյունների ժամանակ լավայի մանրացմամբ։ Հրաբխային մոխրի չափերը տատանվում են 0, 1—2 մմ-ի սահմաններում։ Լինելով բավականաչափ թեթև՝ այն կարող է օդային հոսանքների միջոցով տեղափոխվել և նստել ժայթքման վայրից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաբխային մոխիր» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613