Հրաբխային խարամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաբխային խարամներ, ժայթքումների ժամանակ հրաբուխների խառնարաններից դուրս նետված և թռիչքի ընթացքում սառած ծակոտկեն լավաների բեկորներ։ Առաջանում են շատ հեղուկ մագմաներից, որոնցից գազերը հեշտությամբ հեռանում են։ Հրաբխային խոշոր ծակոտիները հաճախ անկանոն ձև ունեն կամ խիստ ձգված են, իսկ միջնապատերը, սովորաբար, բավական հաստ են։ Հրաբխային խարամների ձևավորվում են նաև գազերի բուռն անջատումներով սառչող լավային հոսքերի մակերևույթի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613