Հոֆ Վիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոֆ Վիմ
Wim Hof
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1959(1959-04-20) (65 տարեկան)
ԾննդավայրՍիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունլողորդ, կասկադյոր, մոտիվացիոն խոսնակ և մարզիկ
Կայքwimhofmethod.com
 Wim Hof Վիքիպահեստում

Հոֆ Վիմ (հոլ.՝ Wim Hof, ապրիլի 20, 1959(1959-04-20), Սիթարդ, Լիմբուրխ, Նիդերլանդներ), հայտնի հոլանդացի։ Կարողանում է դիմանալ չափազանց սառը ջերմաստիճանի պայմաններում։ Հայտնի է «Սառցե մարդ» մականունով։ Սահմանել է համաշխարհային 9 ռեկորդ։

73 րոպե շարունակ մնացել է սառը ջրով և սառույցով լցված թափանցիկ խողովակում։ Կիսավարտիքով բարձրացել է Մոնբլան լեռը (Ֆրանսիայի կողմից)։ Գրեթե մեկ րոպե սուզված է մնացել սառցեպատ ծովում։

Հոֆ Վիմն իր կարողությունն առաջին անգամ նկատել է 17 տարեկանում։ Փորձագետների կարծիքով Հոֆը արտասովոր մարդ է։ Դրա հետ հոլանդացին երբեմն չի համաձայնվում։ Նրա կարծիքով ամբողջի էությունը կայանում է ամենօրյա մշտական մարզումներում։ Նրա գերմարդկային ունակությունները երկար մարզումների արդյունք են։ Ներկայումս Հոֆ Վիմը շարունակում է մարզվել՝ նոր ռեկորդներ սահմանելու և ինքնակատարելագործվելու համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոֆ Վիմ» հոդվածին։