Who See

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հու Սիից)
Picto infobox music.png
Who See
Երկիր Չեռնոգորիա Չեռնոգորիա
Ժանրեր Հիփ-հոփ
Գործունեություն 2002-ից
Լեյբլ Prohibicija
Անդամներ
Դեյան Դեդովիչ
Մարիո Դորդևիչ

Հու Սի (անգլ.՝ Who See), չեռնոգորական հիփ-հոփ դուետ, որը 2013 թվականի մայիսին Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Պատմություն[խմբագրել]

Խումբը ստեղծվել է 2002 թվականին Դեյան Դեդովիչի (չեռ.` Dejan Dedović) և Մարիո Ջորջևիչի (չեռն. Mario Đorđević) կողմից, ովքեր հանդես են գալիս «Dedduh» և «Noyz» կեղծանուններով։

Խումբը իր գործունեության ընթացքում հանդես է եկել մի շարք հայտնի սերբ և չեռնոգարացի ռեպերների բեք-վոկալ։ 2008 թվականին խումբը թողարկել է իր առաջին «Sviranje kupcu» անվանմամբ ալբոմը, որից հետո ելույթ է ունեցել «Refresh Festival 2008» հիթ-հոփ փառատոնում։[1]

2012 թվականին խումբը «MTV Europe Music Awards 2012» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի։[2][3]

2013 թվականի մայիսին խումբը Նինա Ժիժիչի հետ, «Igranka» երգով ներկայացրել է Չեռնոգորիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և կիսաեզրափակիչ փուլում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։[4]

Ալբոմներ[խմբագրել]

  • Sviranje kupcu (2006)
  • Krš i drača (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել]