Հուսահատ Տնտեսուհիները
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսահատ Տնտեսուհիները (անգլերեն՝ Desperate Housewives) ամերիկյան հեռուստասերիալ է ստեղծված Մարկ Չերրիի կողմից և հեռարձակված սկսած 2004 թվականից։ Սերիալը ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաալիքով հայերեն թարգմանությամբ։
Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհիներն են Բրի Վան Դը Կամպը, Սյուզան Մայերը, Գաբրիել Սոլիսը և Լինետ Սկավոն։
Այս սերիալը նշված չորս տնտեսուհիների և նրանց ընտանիքների առորյա կյանքի մասին է։
Կանայք ապրում են Միացիալ Նահանգների Ֆէյրվյու քաղաքի Վիստերիաների նրբանցքում։
[խմբագրել] Գլխավոր կերպարներ
- Սերիալը պատմում է առաջին մասում ինքնասպան եղած Մերի Էլիս Յանգը՝ հինգերորդ տնտեսուհին։
- Բրի Վանդ Դը Կամպ. "անթերի" տնային տնտեսուհի, անկրկնելի խոհարար, բարձրաշխարհիկ լեյդի, որն ունի 2 զավակ, տղան միասեռական Էնդրյուն և դուստրը անլուրջ Դանիելը, Բրին ամուսնացած է երկրորդ անգամ, հաջողակ գործարար կին է, խոհարարական գրքի հեղինակ։
- Սյուզան Մայեր. երկու անգամ ամուսնալուծված կին է, ունի 2 զավակ, դուստրը Ջուլին և պոքրիկ որդին եՄՋեյը, Սյուզանը անուղղելի ռոմանտիկ է, "միքիչ" անհաջողակ մասնագիտությամբ մանկագիր է, աշխատում է դպրոցում որպես նկարչության ուսուցչուհու օգնական։
- Գաբրիել Սոլիս. նախկին ֆոտոմոդել մեքսիկական ծագումով, փառասեր գեղեցկուհի, ամուսնացած է, ունի երկու դուստր Խուանիտան և Սելիան, սիրած զբաղմունքն է շոփփինգը։
- Լինետ Սկավո: չորս երեխայի մայր (Փրեստոն, Փարկեր, Փորթեր, Փեննի) ամուսնացած է, գործունյա կին է ,աշխատում է գովազդի ոլորտում, և հերթական անգամ հղի է։
Եթե Վան Դը Կամպների ընթանիքի մթնոլորտը հիմնված է Մարկ Չերրիի պատանեկության հիման վրա, ապա Սկավոներինը՝ Չերրիի մանուկ հասակի տարիներն են արտացոլում։ Մինչ այսօր հեռուստադիտողը դիտել է Հուսահատ Տնտեսուհիների հինգ եթերաշրջան, վեցերորդ մասը կըհերարձակվի 2009-ի աշնանը։
[խմբագրել] Այլ կերպարներ
- Էդի Բրիթ
- Քեթրին Մեյֆայր
- Օրսոն Հոդջ
- Մայք Դելֆինո
- Թոմ Սկավո
- Կարլոս Սոլիս