Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԻԿՕՄՕՍ-ի պատկերանիշը

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՈՍ) (անգլերեն՝ International Council on Monuments and Sites, ֆրանսերեն՝ Conseil international des monuments et des sites) — միջազգային կազմակերպություն, որի գործունեությունը նվիրված է ամբողջ աշխարհով մշակութա-պատմական վայրերի պահպանմանը: Կազմակերպությունը հիմնադրված է եղել 1965 թվականին Վենետիկյան խարտիայի ընդունումից հետո: Խորհուրդը օբյեկտների գնահատում է կատարում, որոնք նախատեսված ՄԱԿՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ մտնել:

ԻԿՕՄՕՍ-ի նախրոդն էր մինչև 1931 թվականը Մշակույթի հուշարձանների վերանորոգման հարցերով Աթենքյան կոնֆերանսը, որը ստեղծել էր Թանգարանների միջազգային խորհուրդը: Աթենքյան խարտիան առաջին անգամ օգտագործել էր «համաշխարհային ժառանգություն» տերմինը: 1964 թվականի պատմական հուշարձանների պահպանման ճարտարապետների և մասնագետների Երկրորդ Կոնգրեսը, որը տեղի է ունեցել Վենետիկում, 13 բանաձև ընդունել էր: Առաջին բանաձևի շրջանակներում, որը ավելի հայտնի է որպես Վենետիկյան խարտիա, վավերացվել էր Հուշարձանների և պատմական վայրերի պահպանման և վերանորոգման միջազգային խարտիան, իսկ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիս առաջադրած, երկրորդ բանաձևի շրջանակներում ստեղծված է եղել հենց ԻԿՕՄՕՍ-ը, որի գլխավոր նպատակն է դարձել Վենետիկյան խարտիայի դոկտրինի իրականացումը:

Այժմ ԻԿՕՄՕՍ-ի ունիավելի քան 7500 անդամ: Խորհրդի համարյա ամեն անդամը որակավորում ունի մշակութային ժառանգության պահպանման որոլտում՝ ճարտարապետությունում, լանդշաֆտային դիզայնում, հնագիտությունում, քաղաքաշինությունում, ինժեներիայում, մշակութային ժառանգության վարչարարությունում, արվեստագիտությունում և այլն: Խորհրդի շտաբակայանը գտնվում է Փարիզում: Միջազգային կազմակերպության ներկայացուցչության շտաբակայանը գտնվում է Լոնդոնում:


Բովանդակություն

[խմբագրել] Ազգային կոմիտեներ

Ազգային կոմիտեները ԻԿՕՄՕՍԻ ներկայացուցչական կազմակերպույթյունների ցանց է, որոնք ստեղծված են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-երկրներում: Կոմիտեները ընդգրկում են իրենց մեջ կազմակերպությունների և առանձին անձանց ինֆորմացիայի հավաքման և գնահատման համար: Այժմ կա ավելի քան 110 Ազգային կոմիտեներ: Ամեն կոմիտեն իրավունք ունի մշակել սեփական ծրագիրը և նոր անդամի ընդունման կանոնակարգը, բայց ամենը կատարվում է համաձայն ԻԿՕՄՕՍ Միջազգային կազմակերպության կանոնադրության ոգուն:

Երկներ, որտեղ կա կազմակերպության Ազգային Կոմիտեն՝

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ազգային կոմիտեների կայքեր

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով