Հուննբորն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հուննբորն | |
Հուննբորնի լեռնազանգվածը |
|
| Լեռնային համակարգ | Ուոթկինսի լեռներ |
|---|---|
| ԲԾՄ | 3694 մ |
Հուննբորնը (դան.՝ Gunnbjørns Fjeld), Գրենլանդիայի և Արկտիկայի ամենաբարձր լեռնագագաթն է: Պատկանում է Ուոթկինսի լեռնազանգվածին: Լեռը գտնվում է կղզու հարավարևելյան մասում, Դանիական նեղուցից 100 կմ հեռավորության վրա: Իր անունը ստացել է ի պատիվ նորվեգացի ճանապարհորդ Ուլֆսոն Հուննբորնի: Իսլանդական աղբյուրներում լեռը հիշատակվում է Խվիտսերկ անունով, որը բառացիորեն թարգմանած նշանակում է «սպիտակ քղանցք»[1]: 1935թ-ի օգոստոսի 16-ին լեռը առաջին անգամ բարձրացել են Ավգուստին Կուրտոն, Ջեք Լոնգլենդը, Էբբի Մունկը և Լոուրենս Ուագերը:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Apollonio, Spencer։ «Lands that Hold One Spellbound: A Story of East Greenland»։ էջ՝ 350։ http://docs.google.com/viewer?a=v&q=cache:XD67BgKH2zgJ:arctic.synergiesprairies.ca/arctic/index.php/arctic/article/view/157/192+Gunnbj%C3%B8rn+Fjeld+hvitserk+norse&hl=no&gl=no&pid=bl&srcid=ADGEESj2OZD4YqUL_NRxTYmMUg91dGaGu95fdiqIZTutxv4sXqpYCk_ElZRarQZy5lcNaHz7iOgPNO19zSUy-r1Rlj3uca5iAB73TnBUuaMpCfx76Q6lsQicDxTB6BQzhNgrgGB2Z5Xa&sig=AHIEtbS9RiFtG7R-HrYIaOcX5lEEcZ5Oyw։