Հուլիա Դրուզիլլա
| Հուլիա Դրուզիլլա | |
|---|---|
Քանդակ Մյունխենի թանգարանում |
|
| ԱԱՀ՝ | Հուլիա Դրուզիլլա |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 16 16 |
| Ծննդավայր՝ | Կոբլենց |
| Վախճանի օր՝ | հունիսի 10 38 |
| Վախճանի վայր՝ | Հռոմ |
| Ամուսին՝ | 1. Լուցիոս Կասսիոս Լոնգին (33-37) 2. Մարկոս Էմիլիոս Լեպիդոս |
Հուլիա Դրուզիլլա (լատ.՝ Iulia Drusilla) (16թ. սեպտեմբերի 16— 38թ. հունիսի 10) Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի երկրորդ դուստրը, Կալիգուլայի քույրը և սիրուհին:
Ծագումն ու մանկությունը [խմբագրել]
Հուլիան ծնվել է 16 թվականի սեպտեմբերի 16-ին [1] իր հոր կողմից հիմնադրված Աբիտավրիոս (այժմ` Կոբլենց, Գերմանիա)քաղաքում, Գերմանիկոսի` Տիբերիոսի զարմիկի, և Ագրիպինա Ավագի ընտանիքում: Հորական կողմից նա ծագում էր Կլավդիոսների պատրիկական ցեղից: Նա նաև Մարկոս Անտոնիոսի ծոռնուհին էր: Մորական կողմից Մարկոս Վիսպանիոս Ագրիպպայի թոռնուհին էր և Օկտավիանոս Օգոստոսի ծոռնուհին: Հուլիան ընտանիքի հինգերորդ երեխան էր: Առաջին անգամ հասարկության առջև երևացել է 17թ, երբ իր հայրը տոնում էր հաղթանակը խեռուսկների դեմ[2]: 19թ. կայսրը նրան տեղափոխում է Հռոմ` սովորելու: Խոսակցություններ կային այն մասին, որ Հուլիան իր եղբոր` ապագա կայսր Կալիգուլայի սիրուհին էր:
Կենսագրություն [խմբագրել]
33թ. Տիբերիոսը նրան կնության է տալիս իրեն հավատարիմ սենատոր Լուցիոս Կասսիոս Լոնգինին: Նրանք երեխաներ չեն ունենում և 4 տարի անց կայսր դարձած Կալիգուլան հրամայում է նրանց բաժանվել:
Կալիգուլան ապրում էր Հուլիա Դրուզիլլայի հետ, ինչպես իր կնոջ հետ, չնայած ամուսնացրել էր նրան իր ընկերոջ` Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի հետ, որը դեռ մինչև հարսանիքը իրեն ժառանգ էր հռչակել:
37թ. վերջում Կալիգուլան ծանր հիվանդանում է և իր հիվանդության ժամանակ գահի փոխանորդ է նշանակում Հուլիա Դրուզիլլային: Այս միջոցով նա ցանկանում էր գահը փոխանցել քրոջ դեռ չծնված որդուն: Ապաքինումից հետո Կալիգուլան իր երեք քույրերին` Ագրիպինային, Հուլիա Դրուզիլլային և Հուլիա Լիվիլային մեծ պատիվների է արժանացնում: Դրանցից կարևոր են`
- երեք քույրերի դիմանկարներով դրամների թողարկումը,
- քույրերին տրվում են վեստալուհիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև սենատորական նստատեղերից
մրցությունները դիտելու իրավունք
- այսուհետ հասարակական երդուները տրվում էին ոչ միայն կայսեր այլև նրա քույրերի անունով
- Սենատի զեկուցումները սկսվում էին հետևյալ բառերով` «Թող հաջողությունը ուղեկից լինի կայսերն ուիր քույրերին…»
Չնայած ծանր հիվանությանը, Կալիգուլայի և իր քույրերի հարաբերությունները ավելի են լավանում: Այդ ժամանակ Հուլիայի ամուսինը դառնում է իր կնոջ քույրերի` Ագրիպինայի և Հուլիա Լիվիլլայի սիրեկանը, իսկ Կալիգուլան և Հուլիա Դրուզիլլան անընդհատ պալատում ճոխ խնջույքներ են կազմակերպում , որոնք հաճախ ավարտվում էին օրգիաներով, որոնց ժամանակ նրանք իրենց պահում էին ինչպես տանտեր և տանտիրուհի, այսինքն` ինչպես ամուսին և կին:
Աստվածային Հուլիա [խմբագրել]
Հուլիան անսպասելի մահացավ 38թ. հունիսի 10-ին, չապրելով մինչև 22 տարեկան: Նրա մահվան պատճառը անհայտ է, հավանաբար դա Հռոմի համար սովորական տենդ էր: Կալիգուլան երբեք չլավացավ այս կորստից: Նա իրեն պահում էր որպես անմխիթար ամուրի, երկար ժամանակ չէր թույլատրում թաղել քրոջ մարմինը, որը միշտ իր կողքին էր:
Հուլիային թաղեցին պետական եկամուտների հաշվին: Սենատը նրան աստվածացրեց Diva Drusilla անվան տակ տալով նրան Օգոստոսափառ տիտղոսը և հայտարարելով, որ նա հանդիսանում էր Վեներայի երկրային մարմնացումը: Նրա ոսկե արձանը տեղադրվեց Սենատի շենքում: 38թ. Օգոստոսի ծննդյան օրվա տոնակատարություններին սահմանվեց Հուլիայի պաշտամունքը որպես Պանթեա աստվածուհի, որը վերահսկում էր 20 քրմերից բաղկացած Հանձնաժողովը:
38թ. աշնանը բացահայտվեց Կալիգուլայի դեմ նյութված դավերը, որը կազմակերպել էր Մարկոս Էմիլիոս Լեպիդոսը, որին հովանավորում էին Ագրիպինան և Հուլիա Լիվիլլան: Լեպիդոսը մահապատժի ենթարկվեց, իսկ քույրերը աքսորվեցին Պոնտինական կղզիներ, որտեղ ապրեցին ահավոր պայմաններում մինչև կայսեր մահը:
39թ. Կալիգուլան դուստր ունեցավ Միլոնիա Ցեզոնիայից, որին անվանեցին Հուլիա Դրուզիլլա, նրա քրոջ պատվին: Աղջիկը երկու տարեկան հասակում սպանվեց 41թ. հեղաշրջումից հետո: