Հուդզոնյան գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուդսոնյան գայլից)
Հուդզոնյան գայլ
Հուդզոնյան գայլ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Գայլազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Հուդսոնյան գայլ
Լատիներեն անվանում
Canis lupus hudsonicus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հուդզոնյան գայլ (լատիներեն՝ Canis lupus hudsonicus), գորշ գայլի տարատեսակ է։ Հանդիպում է Կանադայի հյուսիսային և ծայրահեղ հյուսիսային տարածքներում (Հուդսոնյան խոռոչ, Մանիտոբա, Հյուսիս-Արևմտյան տարածքներ)։

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդզոնյան գայլը ունի մոտավորապես 3-5 ոտնաչափ մարմնի երկարություն։ Էգերը արուներից ավելի փոքր են։ Նրանք նման են Մակենզի գետի գայլին, սակայն չափսերով ավելի փոքր են։ Մորթին սպիտակավուն-դեղնավուն է։ Ձմռանը մորթին ավելի է սպիտակում։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդզոնյան գայլերը որսում են ոհմակով։ Նրանք սնվում են տարածքում հանդիպող կենդանիներով՝ հյուսիսային եղջերուներ, գոմեշներ և այլ։ Եթե այս կենդանիներին որսալը դժվարանում է, նրանք սնվում են ավելի մանր կենդանիներով։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդզոնյան գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդզոնյան գայլ» հոդվածին։