Հուդզոն (գետ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հուդզոնից)
Տես նաև Հուդզոն (այլ կիրառումներ)
Սկիզբ է առնում Ադիրոնդակ լեռների (Ապալաչներ) սառցադաշտային լճերից և թափվում Ատլանտյան օվկիանոսի Լոուեր Բեյ ծոցը։ Երկարությունը 520 կմ է, նավարկելի է գետաբերանից մինչև Թրոյ քաղաքը։ Նավարկելի ջրանցքներով միացված է Էրի, Օնտարիո և Շամպլեյն (Սուրբ Լավրենտիոս գետի համակարգ) լճերին։ Գետաբերանում է Նյու Յորք քաղաքը։
Անվանումը [խմբագրել]
Կոչվել է գետաբերանը 1609-ին հայտնագործած անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնի (H. Hudson, մոտ 1550-1611) անունով (ծովագնացի ազգանունը անգլերեն արտասանվում է Հադսոն)։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 42։