Հուգո Դե Ֆրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուգո Դե Ֆրիզ

Հուգո Դե Ֆրիզ, Դե Ֆրիս (անգլ.՝ De Vries) Խուլգո (1848-1935), հոլանդացի բուսաբան։ Կրթությունն ստացել է Լեյդենում, Հեյդելբերգում և Վյուրցբուրգում։ 1878-1918 թվականներին՝ Ամստերդամի համալսարանի պրոֆեսոր և բուսաբաևական այգու տնօրեն։ Մշակել է բույսերի օսմոտիկ ճնշումը որոշելու մեթոդը և ցույց տվել, որ այն կախված է տվյալ ծավալում պարունակված նյութի մոլեկուլների թվից։ Աշխատանքները վերաբերում են գենետիկայի և ընտրության հարցերին։ Դե Ֆրիզը այն գիտնականներից էր, որ վերաբացահայտեց ժառանգականության վերաբերյալ Մենդելի օրենքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png