Հորստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորստ

Հորստ (գերմ.՝ Horst - բարձրություն, բլուր), երկրակեղևի հատված, որը բարձր դիրք է գրավում հարևան տեղամասերի նկատմամբ և սահմանափակված է վարնետվածքներով կամ վերնետվածքներով։ Հորստը պլանում ունի ձգված, սակավ իզոմետրիկ ուրվագծեր։ Լայնությունը երբեմն հասնում է տասնյակ կմ։ Տեղաշարժման ամպլիտուդը կարող է կազմել մի քանի հազար մետր։ Հորստները սովորաբար առաջանում են ակտիվ բարձրացումների հետևանքով և սահմանափակված են վերնետվածքներով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հորստ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 591