Հորացի Թուտլ
| Հորացի Թուտլ | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Հորացի Պարնել Թուտլ |
| Ծննդյան օր՝ | 24.3.1837 |
| Ծննդավայր՝ | Նյուֆիլդ, Մեյն, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | 1.8.1923 |
| Վախճանի վայր՝ | Վաշինգտոն, Վաշինգտոն, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | Հարվարդի աստղադիտարան, Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարան |
Հորացի Պարնել Թուտլ (անգլ.՝ Horace Parnell Tuttle, ծնվ. 1837 թ. մարտի 24-ին, Նյուֆիլդ - մահ. 1923 թ. օգոստոսի 1-ին, Վաշինգտոն), ամերիկացի աստղագետ:
Կենսագրություն[խմբագրել]
1857 թվականին Թուտլը սկսել է աշխատել Հարվարդի քոլեջի աստղադիտարանում, որպես օգնական: Նա հայտնաբերել է մի քանի գիսաստղեր և հանդիսանում է 109P/Սվիֆթ - Թուտլի (հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուրը) և 55P/Թեմպլ - Թուտլի (հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուրը) գիսաստղերի համահայտնաբերողը: Նրան օժանդակում էր Ասաֆ Հոլլը, ով հաշվարկում էր երկնային մարմինների ուղեծրերը: Բացի այդ Թուտլը հայտնաբերել է (66) Մայա և (73) Կլիտիա աստերոիդները:
1862 թվականին նա թողեց Հարվարդը, որպեսզի 9 ամսով մասնակցի քաղաքացիական պատերազմում, որտեղ նա ծառայում էր որպես գանձապահ: Հետագայում նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում և մասնակցել է մի քանի աշխարհագրական ճանապարհորդությունների:
1884 թվականից նա շարունակել է աշխատել որպես աստղագետ և աշխատել է Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանում, Վաշինգտոնում: