Յուսուֆ Քարշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփ Քարշից)
Յուսուֆ Քարշ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1908(1908-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրՄարդին, Թուրքիա[4]
Մահացել էհուլիսի 13, 2002(2002-07-13)[1][2][3][…] (93 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԳերեզմանNotre-Dame Cemetery
Քաղաքացիություն Կանադա և  Հայաստան
Մասնագիտությունլուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքkarsh.org
Ստորագրություն
Изображение автографа
 Yousuf Karsh Վիքիպահեստում

Յուսուֆ Քարշ (անգլ.՝ Yousuf Karsh, դեկտեմբերի 23, 1908(1908-12-23)[1][2][3][…], Մարդին, Թուրքիա[4] - հուլիսի 13, 2002(2002-07-13)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), կանադահայ հայտնի լուսանկարիչ։ Լուսանկարված անձանց թվում են Եղիսաբեթ II-ը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում[5]։ Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր[6]։ Այստեղ Քարշը կրթություն է ստացել և աշխատել Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը, տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։

4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել սեփական ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլին Օտտավա կատարած այցի ժամանակ լուսանկարելուց հետո։ Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։

Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարշի առաջին կինը եղել է Սոլանժ Գոթիեն (1902−1961), ում հետ ամուսնացել է 1939 թվականին[7][8]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1933 թվականին Օտտավայի Լիթըլ թատրոնում, որտեղ Սոլանժը հայտնի դերսանուհի էր։ Գոթիեն ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում և մանուկ հասակում Կանադա արտագաղթել[9]։ Նա մահացել է 1961 թվականին քաղցկեղից[9]։

Երկրորդ անգամ ամուսնացել է Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, ով բժշկական հոդվածների հեղինակ էր[10]։ Հարսանիքի ժամանակ նրանց պսակադրել է Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի եպիսկոպոսի օգնական Ֆուլթոն Ջոն Շին։ 1972 թվականից մինչև 1992 թվականը նրանք ապրել են Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի երրորդ հարկի լյուքս համարում[11][12]։ Երեխաներ չեն ունեցել[7][13]։

Պաշտոնաթողություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունիսին, 83 տարեկան հասակում փակել է Շատո Լորիեում գտնվող իր արվեստանոցը[14] և 1997 թվականին մեկնել Բոսթոն[15]։ Մահացել է 2002 թվականի հունիսի 13-ին Բոսթոնի Բրիգամ և կանանց հիվանդանոցում՝ վիրահատությանը հաջորդած բարդացումների պատճառով[16][17]։ Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում[17], տեղի Նոտր Դամ գերեզմանոցում[18]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուսուֆ Քարշի կիսանդրին Օտտավայում
  • Faces of destiny; portraits by Karsh (1946)
  • Canada: as seen by the camera of Yousuf Karsh and described in words by John Fisher (1960)
  • This is the Holy Land: A Pilgrimage in Words and Pictures (1960)
  • This is Rome: A Pilgrimage in Words and Pictures (1960)
  • In search of greatness; reflections of Yousuf Karsh (1962)
  • These are the Sacraments (1962)
  • This is the Mass (1965)
  • Karsh portfolio (1967)
  • Portraits by Karsh (1968)
  • Faces of Our Time (1971)
  • Karsh portraits (1976)
  • Karsh Canadians (1978)
  • Karsh: a fifty-year retrospective (1983)
  • Karsh: l'art du portrait (1989)
  • Karsh: American legends (1992)
  • Portrait in Light and Shadow: the Life of Yousuf Karsh (2007)
  • Karsh 100: A Biography in Images[19] (MFA Publications, 2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yousuf Karsh (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yousuf KarshOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120273764 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. By THE NEW YORK TIMES July 14, 2002. Yousuf Karsh, 93, Who Photographed Famous and Infamous of 20th Century, Dies
  6. Յուսուֆ Քարշ պաշտոնյա կայք։
  7. 7,0 7,1 Clifford, Garry (1982 թ․ մարտ). «Yousuf Karsh». People. 17 (8).
  8. Moroz, Sarah (2013 թ․ հոկտեմբերի 29). «From Elizabeth Taylor to Andy Warhol: Capturing the Famous Faces of the 20th Century». Slate.
  9. 9,0 9,1 «Mrs. Karsh, Wife of Photographer, Business Manager of the Portraitist is Dead--Did Research for his Work». The New York Times. 1961 թ․ հունվարի 26.
  10. «Yousuf Karsh, Photographer, Marries Estrellita Nachbar». The New York Times. 1962 թ․ օգոստոսի 29.
  11. Gardner, Simon (2017 թ․ ապրիլի 28). «New exposure for master portrait photographer Yousuf Karsh». CBC.ca. Canadian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին.
  12. Crawford, Blair (2017 թ․ մայիսի 14). «The Capital Builders: How 'Karsh of Ottawa' captured the world's most famous people in photos». Ottawa Citizen.
  13. «Yousuf Karsh, C.C.». gg.ca. Governor General of Canada. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 13-ին.
  14. Skidmore, Colleen (2010 թ․ մարտի 14). «Yousuf Karsh». The Canadian Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. Matchan, Linda (2007 թ․ նոյեմբերի 6). «She's a portrait of passion». The Boston Globe. «Although by native standards she's practically a newcomer (the Karshes moved here from Ottawa 10 years ago)...»
  16. «Yousuf Karsh, Who Photographed Famous And Infamous of 20th Century, Dies at 93». The New York Times. 2002 թ․ հուլիսի 14.
  17. 17,0 17,1 Thurber, Jon (2002 թ․ հուլիսի 14). «Yousuf Karsh, 93; Photographs Captured Face of 20th Century». Los Angeles Times.
  18. «Dozens of tombstones damaged in Ottawa cemetery». CTV News. 2010 թ․ մայիսի 2. «The large grounds host a number of Canadian luminaries, including photographer Yousuf Karsh, former prime minister Wilfrid Laurier and former Chief Justice of Canada Henri E. Taschereau.»
  19. «Mfashop.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Քարշ» հոդվածին։