Հովսեփ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Վարդանյան
արմտ. հայ.՝ Յովսէփ Վարդանեան
Դիմանկար
Ծնվել է1813 կամ մարտի 28, 1815(1815-03-28)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս
Մահացել է1879[1] կամ օգոստոսի 20, 1879(1879-08-20)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն կամ Կոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՎիեննայի Մխիթարեան վանք
ԵրկերԱգապի
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, գրող, պատմաբան և խմբագիր
ԱշխատավայրՕսմանյան նավատորմ
 Vardan Pasha Վիքիպահեստում

Հովսեփ Վարդանյան (1813 կամ մարտի 28, 1815(1815-03-28), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս - 1879[1] կամ օգոստոսի 20, 1879(1879-08-20), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն և Կոստանդնուպոլիս), հայ գրող, պատմաբան, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել (1826 թվականից) Վիեննայի Մխիթարյան միաբանությունում։ 1836 թվականից որպես ուսուցիչ պաշտոնավարել է Կ․ Պոլսի Ներսիսյան դպրոցում։ Իմացել է լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն և այլն։ Շուրջ 25 տարի (1837 թվականից) որպես թարգմանիչ աշխատել է օսմանյան նավատորմի մինիստրությունում՝ հասնելով փաշայության աստիճանի։ ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից է, պայքարել է հայ ժողովրդի միասնությունը ջլատող կրոն, մոլեռանդության դեմ։ Այդ դիրքերից էլ գրել է «Ագապի» (1851) հայատառ թուրքերեն վեպը, որը բարձր են գնահատել Միքայել Նալբանդյանը, Հարություն Սվաճյանը և այլ առաջադեմ մտածողներ։ Վեպը մեկ դար անհայտության մեջ մնալուց հետո հրատարակվել է 1953 թ. (վերահրատարակվել է 1979)՝ Գառնիկ Ստեփանյանի թարգմանությամբ։ Այնուհետև տպագրվել են Վարդանյանի «Շատախոսը» (1852) գեղարվեստական ստեղծագործությունը, «Նապոլեոն Բոնապարտի պատմությունը» (1855—1856, մաս 1—6) աշխատությունը (դարձյալ հայատառ թուրքերեն), «Սահմանադրական ճշմարտություններ և անոնց պարտավորությունները» (1863, հայերեն) և «Արևելյան պատերազմի պատմությունը» (1871) գրքերը։ Վարդանյանը խմբագրել է հայատառ թուրքերեն «Մեճմուսփ հավատիս» (1852—1872), ինչպես նաև «Թերճըմանը էֆքիար» պարբերականները։ Թարգմանել է Ալեն Ռենե Լըսաժի «Կաղ Սատանան» վեպը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագապիի պատմությունը, Երևան, 1953, 264 էջ։
  • Ագապիի պատմութիւնը, Պէյրութ, 1954, 212 էջ։
  • Ագապի, Երևան, 1979, 207 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 541։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320