Հովսեփ Միրզայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Միրզայան
Ծնվել է1868[1]
ԾննդավայրՀամադան, Իրան[1]
Մահացել է1935[1]
ՔաղաքացիությունԻրան
Ազգությունհայ
ԿրթությունԱզգային կենտրոնական դպրոց[1]
Մասնագիտությունպետական գործիչ, մշակութային գործիչ և թարգմանիչ
ԱշխատավայրMinistry of Economic Affairs and Finance (Iran)?[1]

Հովսեփ Միրզայան (1868[1], Համադան, Իրան[1] - 1935[1]), իրանահայ պետական, մշակութային գործիչ, թարգմանիչ։ Սովորել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թ.-ից պաշտոնավարել է Իրանի ֆինանսների մինիստրությունում (1927 թ.-ից՝ լիազոր կառավարչի հատուկ օգնական)։ Ընտրվել է Իրանի մեջլիսի պատգամավոր (1910-11 թթ., 1915 թ., 1923 թ.)։ Տիրապետել է անգլերենին, ֆրանսերենին, պարսկերենին։ Բնագրից թարգմանել է Ջորջ Բայրոնի («Ծովահենը», «Չայլդ Հարոլդ»), Հենրի Լոնգֆելլոյի («Կյանքի սաղմոսը»), Վալտեր Սքոթի («Կղզիների լորդը», «Լճի լեդին»), Վիկտոր Հյուգոյի («Նապոլեոն Երկրորդ») և այլոց ստեղծագործություններից, որոնք լույս են տեսել հայկական պարբերականներում («Մուրճ», «Նոր հոսանք» և այլն)։ Պարսկերենից կատարած թարգմանությունների մի մասը ամփոփել է Օմար Խայամի «Բաբա Թահեր և զանազան» (1923 թ.) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև առաջաբան-ուսումնասիրություն Օմար Խայամի ստեղծագործության մասին։ Միրզայանի թարգմանությամբ 1963 թ.-ին Թեհրանում լույս է տեսել Օմար Խայամի «Քառյակներ» ժողովածուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 617