Հովսեփ Թութունջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թութունջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Թութունջյան
Ծնվել էօգոստոսի 10, 1918(1918-08-10)[1][2]
Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մահացել էնոյեմբերի 13, 1994(1994-11-13)[2] (76 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ[1][2]
Քաղաքացիություն Եգիպտոսի թագավորություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբան և դասախոս
Հաստատություն(ներ)Գալուստյան ազգային վարժարան[1] և Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերԳալուստյան ազգային վարժարան (1937) և Կահիրեի ամերիկյան համալսարան (1947)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր[1][2] (1967)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Հովսեփ Մովսեսի Թութունջյան (օգոստոսի 10, 1918(1918-08-10)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] - նոյեմբերի 13, 1994(1994-11-13)[2], Երևան, Հայաստան[2]), հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971), հոգեբանների ֆրանսիական միության, Սան-Պաուլու քաղաքի Հոգեսոմատիկայի ինստիտուտի գիտական խորհրդի պատվավոր անդամ[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1929-1937 թվականներին նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, այնուհետև (1937-1940)՝ ֆրանսիական լիցեյում։ 1940-1947 թվականներին սովորել է Կահիրեի ամերիկյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, իսկ 1942-1947 թվականներին՝ ուսմանը զուգընթաց, ուսուցչություն է արել Գալուստյան վարժարանում։

Գրական և հրապարակախոսական գործունեությունը սկսել է 1938 թվականից՝ թղթակցելով հայերեն թերթերի («Արև», «Շարժում» և այլն) և հանդեսների։ 1947 թվականին Կահիրեում հրատարակվել է նրա բանաստեղծությունների «Սիրացոլքեր» ժողովածուն։

1947 թվականին ծնողների և կնոջ հետ հայրենադարձել է։ Դասավանդել է մի շարք բուհերում, 1971 թվականից՝ Երևանի պետական համալսարանում։ 1948 թվականին հոգեբանություն մասնագիտացմամբ ընդունվել է ասպիրանտուրա։ 1956 թվականին Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1960 թվականին արժանացել է ավագ գիտաշխատողի կոչման։ 1967 թվականին Մոսկվայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն (Ալեքսեյ Լեոնտևի ղեկավարությամբ)[5]։

Հովսեփ Թութունջյան

1971 թվականից սկսած՝ Թութունջյանը որպես պրոֆեսոր աշխատել է Երևանի պետական համալսարանում, որտեղ նրա գործադրած ջանքերի շնորհիվ 1976 թվականին հիմնադրվել է հոգեբանության ամբիոնը (ղեկավարել է մինչև 1989 թվականը), իսկ 1978 թվականին՝ ամբիոնին կից ինժեներական հոգեբանության լաբորատորիան։ Կազմակերպել է նաև կոնֆերանսներ՝ նվիրված հոգեբանության պատմության և տեսության հարցերին (1976 և 1982)[3]։

Պրոֆեսոր Թութունջյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնգրեսների, նախագահել է սիմպոզիումներ։ Դասախոսություններով հանդես է եկել Սորբոնի, Ստրասբուրգի համալսարանում, Փարիզի Հոգեբանության պատմության կենտրոնում և հոգեբանության այլ կենտրոններում։

Հովսեփ Թութունջյանի հոգեբանական ժառանգության մաս են կազմում շուրջ 200 տպագրված հոդվածներ, մենագրություններ, ժողովածուներ հայերենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով։ Դրանք լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։

Թութունջյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են հոգեբանության տարբեր բնագավառներին՝ հոգեբանության պատմություն և տեսություն, սպորտի, մանկական, մանկավարժական, փորձարարական, ստեղծագործական, կոգնիտիվ հոգեբանություն։ Պրոֆեսորի գիտական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում տարիքային ու մանկավարժական հոգեբանության վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք ամփոփված են չորս մենագրությունում։

Երևանի ԳՍՀ «Ուրարտու» համալսարանում գործում է Հովսեփ Թութունջյանի անվան գիտական գրադարան։

Թութունջյանի գիտական-ստեղծագործական աշխատանքը նշվել է կենսագրական հակիրճ հոդվածում (Encyclopedia of Psychology vol. 3, p. 448, NY, 1984, Raymond J. Corsini editor) և Արաքսյա Կաթունյանի թեկնածուական ատենախոսությունում («Հ․ Թութունջյանի հոգեբանական հայացքները», Երևան, 2013)[6][7]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական-մանկավարժական գործունեության համար պրոֆեսոր Թութունջյանն արժանացել է մի շարք շքանշանների, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա կաթողիկոսի կողմից «Սուրբ Մեսրոպ և Սուրբ Սահակ» շքանշանի (1992)։ Արժանացել է նաև «Աշխատանքային արիության», Խաչատուր Աբովյանի անվան մեդալներով[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրտսեր դպրոցականի ուշադրության դաստիարակումը ուսուցման պրոցեսում, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Դպրոցների գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959։
  • Կրտսեր դպրոցականի հոգեբանական հիմնական առանձնահատկությունները, Երևան, 1962։
  • Մանկավարժական հոգեբանության հարցեր։ Մազմանյան Մկրտիչ Արամի, Թութունջյան Հովսեփ Մովսես, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1965։
  • Психологическая концепция Анри Валлона = La Psychologie de Henri Wallon / О. М. Тутунджян, Министерство высшего и среднего специального образования АрмССР, Ереванский государственный педагогический институт им. Х. Абовяна. Ереван, Айастан, 1966:
  • Դպրոցականի մտավոր գործունեության մոդելավորումը և միջառարկայական կապերը։ Ոսկանյան Կառլեն Վաղարշակի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մաթևոսյան Լ. Ա., ՀՍՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1975։
  • Պլանավորման կարողության փոխանցումն ուսումնական գործունեության մեջ։ Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, ՀԽՍՀ Մանկավարժական ընկերություն, Երևան, «Լույս», 1978։
  • Психологические идеи Давида Анахта (Непобедимого), О. М. Тутунджян, Академия наук Армянской ССР | Научная конференция, посвященная 1500-летию со дня рождения Давида Анахта ( 1980, Ереван ). Ереван, Изд-во АН АрмССР , 1980.
  • Երեխայի հոգեբանության հարցեր, Երևան, 1980[8]։
  • Всесоюзная конференция "Актуальные проблемы истории психологии": Текcты докладов: Тутунджян. Министерство высшего и среднего cпециального образования АрмССР Ереванский государственный университет. Ереван, Изд-во Ерев. ун-та, 1982.
  • Ընդհանրացված մտավոր կարողությունների փոխադարձ կապը և ուսումնական գործունեության կարգավորումը։ Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս», 1983։
  • Կարեկցանքի հոգեբանական ակունքները։ (Ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի ուսանողների համար), Ջռնազյան Լևոն Նուբարի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Երևան, Ա. հ., 1987:
  • Պրոֆեսիայի ընտրության դրդապատճառները։ Հովհաննիսյան Դորա Հովհաննեսի, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, «Լույս» , 1987։
  • Սովետահայ հոգեբանություն։ Ընտիր էջեր, Թութունջյան Հովսեփ Մովսեսի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988։
  • Հոգեբանական էտյուդներ, Երևան, 1991[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 «ՀՈՎՍԵՓ ՄՈՎՍԵՍԻ ԹՈւԹՈւՆՋՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  4. studio, 5165m. «Anunner.com - ՀՈՎՍԵՓ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆ ՄՈՎՍԵՍԻ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. «հովսեփ թութունջյան :։ Մարդիկ Հայրենադարձության թանգարան». www.hayrenadardz.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  6. Կաթունյան, Արաքսյա Սերյոժայի (2013 թ․ դեկտեմբերի 20). «Հովսեփ Թութունջյանի հոգեբանական հայացքները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Հովսեփ Թութունջյանի հոգեբանական հայացքները | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Երեխայի հոգեբանության հարցեր». Հայկական գանձարան. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  9. Թութունջյան, Հովսեփ Մովսեսի (1991). Հոգեբանական էտյուդներ. Երևանի պետական համալսարան. Երևան: Եր. համալս. հրատ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր. ԵՊՀ հրատ. 2010
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Թութունջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 230