Հովհաննես Չմշկիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովհան Չմչկիկից)
Հովհաննես Չմշկիկ
Ιωάννης Α΄ Τζιμισκής
Histamenon nomisma-John I-sb1776.jpg
(Զորավար)
Ծնվել է 925,
Մահացել է հունվարի 10 976,

Հովհաննես Ա Չմշկիկ (հուն.՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; 925 - հունվարի 10, 976), հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր՝ 969-976 թթ, հայկական Կուրկուասների ընտանիքից։ Ծագումով հայ։ Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[1]։ 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971-ին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիս-արևելյան մասը կցել կայսրությանը։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975-ին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։

Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png