Հովհան Անգլիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհան Անգլիացի
Մասնագիտությունաստվածաբան

Հովհան Անգլիացի, Ջուան ի կամ Ջոն Անգլուս դե Սուինֆորդ (անգլ.՝ Joannes Anglus de Swineford), 14-րդ դարի 1-ին կեսին Արևելյան Հայաստանում ծավալված ունիթոռական շարժման գործիչ, դոմինիկյան քարոզիչ, աստվածաբան և փիլիսոփա։ 1318 թ.-ին Բարդուղիմեոս Բոլոնիացու և Պետրոս Արագոնացու հետ հաստատվել է Մարաղայում՝ Հայաստանում կաթոլիկություն տարածելու նպատակով։ 1330 թ.-ին կաթոլիկ այլ միսիոներների հետ միասին տեղափոխվել է Քռնայի վանքը և Հովհաննես Քռնեցու աջակցությամբ զբաղվել գիտական ու դասախոսական աշխատանքով։ Փիլիսոփայության և աստվածաբանության հարցերում հետևում էր Թովմա Աքվինացուն։ Հովհան Անգլիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և զօրութեանց նորին», «Յաղագս առաքինութեանց հոգւոյն» և «Ցաղագս բնութեան հրեշտակաց» աշխատությունները պահպանվել են հայերեն։ Այս երկերը, որոնք Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումար»-ի տարբեր հատվածների համառոտ վերաշարադրություններ են, 1337 թ.-ին Հակոբ Բռնեցին լատիներենից թարգմանել է հայերեն։ Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում (Վենետիկ, Երուսաղեմ, Փարիզ, Բեռլին)։ «Ցաղագս առաքինութեանց հոգւոյ ն»-ը 1942 թ.-ին գերմաներեն հրատարակել է շվեյցարացի հայագետ Ուդենրիյնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 552