Հովհաննես Քաթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Քաթանյան
Ծնվել է1824
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1894
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1855)
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա

Հովհաննես Բաբայի Քաթանյան (1824, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1894, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ներսիսյան դպրոցը։ 1848-1855 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։ Նկարչություն է դասավանդել Թիֆլիսի առաջին և երկրորդ գիմնազիաներում, իսկ 1859 թվականին՝ Ստավրոպոլի գիմնազիայում։ Մի քանի տարի վարել է Ներսիսյան դպրոցի ավագ վերատեսչի պաշտոնը և անվճար նկարչություն է դասավանդել Թիֆլիսի Գայանյան և Մարիամյան օրիորդաց դպրոցներում։ Թիֆլիսում ղեկավարել է թատրոնի գեղարվեստական ձևավորման գործերը[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հիսուսը»
  • «Հիսուսի փորձությունը»
  • «Ուգոլինոյի մահը»

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Հովհաննես Քաթանյան, «Հանդես ամսօրյա», 1937, № 6-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Հովհաննես Քաթանյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում