Հովհաննես Սկիլիցես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունական կրակը, հեղինակ` Հովհաննես Սկիլիցես։

Հովհաննես Սկիլիցես (հուն.՝ Ἰωάννης Σκυλίτζης, նաև Σκυλλίτζης/Σκυλίτσης; ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XI-րդ դարի 2-րդ կեսի բյուզանդական ժամանակագիր։ Գրել է «Համառոտություն պատմությանց» աշխատությունը (շարադրված են 811-1057 թթ-ի իրադարձությունները), որտեղ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև հայ-բյուզանդական հարաբերությունների, Բյուզանդիայում հայերի դերի, բյուզանդական հայազգի կայսրերի (Նիկեփորոս II Փոկաս, Հովհաննես I Չմշկիկ, Բարսեղ Բ ևն), Հայկական հարստության, Հայաստանում կայսրության նվաճողական քաղաքականության, Արծրունիների և Բագրատունիների թագավորությունների անկման, բյուզանդական տիրապետության հաստատման, սելջուկյան թուրքերի նվաճումների վերաբերյալ։

Սկիլիցեսի «Համառոտություն պատմությանց» աշխատությունը հայերեն է թարգմանել Հրաչ Բարթիկյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 10: Բյուզանդական աղբյուրներ, հ. Գ, Հովհաննես Սկիլիցես», թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1979, 440 էջ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png