Հովհաննես Սարուխանյան (հեղափոխական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սարգսի Սարուխանյան
Դիմանկար
Ծնվել է1882 սեպտեմբերի 05
ԾննդավայրՆոր Բայազետ
Մահացել է1920, մայիսի 23
Մասնագիտությունհեղափոխական

Սարուխանյան Հովհաննես Սարգսի (սեպտեմբերի 5, 1882(1882-09-05), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 23, 1920(1920-05-23)), հայ բոլշևիկ հեղափոխական, 1920 թվականի Մայիսյան զինված խռովության ղեկավարներից, Կոմունիստական կուսակցության անդամ (1905

Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան, Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1900-ական թվականների սկզբներից՝ Նոր Բայազետում, որտեղ 1904 թվականին կազմակերպել է մարքսիստական խմբակ։ Մանկավարժական գործունեության տարիներին (1910 թվականին՝ Իգդիրում, 1911 —1915 թվականներին՝ Կաղզվանում, 1915 թվականից՝ Կարսում) Սարուխանյանը վերականգնել և ամրապնդել է տեղական կազմակերպությունները։ Բոլշևիկներ Ցա․ Լավրենտևի (Լ․ Մարթվելիշվիլի), Ա․ Մետեչևի, Մ․ Ակարյուկինի և ուրիշների հետ 1915—1918 թվականներին ղեկավարել է Կարսի կայազորի զինվորների և աշխատավորների հեղափոխական ելույթները։ 1918 թվականի գարնանը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ շարունակել է հեղափոխական աշխատանքը։ 1919 թվականին ձերբակալվել և արտաքսվել է Կարս։ Նույն թվականի հոկտեմբերին տեսչի պաշտոնով աշխատել է Նոր Բայազետում, որտեղ դարձել է բոլշևիկյան կազմակերպության ղեկավարը։ 1920 թվականի մայիսի 13-ից եղել է Ն․ Ղարանլուղում (Մարտունի) ստեղծված Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահը։ Հեղկոմի զինված ուժերը մայիսի 17-ին գրավելով Նոր Բայազետը՝ գավառում հռչակել են խորհրդային իշխանություն։ Խռովության պարտությունից հետո գնդակահարվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։