Հովհաննես Շանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Շանթ
Ծննդյան անունՀովհաննես Հակոբյան
Ծնվել էփետրվարի 7, 1964(1964-02-07) (60 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Հովհաննես Շանթ Վիքիքաղվածքում

Հովհաննես Շանթ (փետրվարի 7, 1964(1964-02-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Շանթը (Հովհաննես Հակոբյան) ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին, Գյումրիում։ Ապրում և ստեղծագործում է Երևանում։

Բանաստեղծական չորս ժողովածուի հեղինակ է՝

  • «Լուսաբացի ղողանջներ»
  • «Սիրտս ափիդ մեջ»
  • «Ստվերները ծնվում են լուսաբացին»
  • «Մեղք ու Խորան», 2013 (ձևավորում՝ նկարչուհի Նաիրա Ահարոնյանի, տպագրվել է 9-րդ հրաշալիք և Գյումրիի գրողների միության ամսաթերթերում և Գրական Շիրակ գրքում)[1]

2014 թվականից Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է Հովհաննես Շանթի «Լույսի արահետներով» հեղինակային հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային բնագավառում գործող հայտնի ու անհայտ անուններին՝ նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, ճարտարապետներ ու ոչ միայն։ Ներկայացնում է նրանց ուշագրավ աշխատանքները, հանրության առջև բացում մշակութային գործիչների՝ շատ հաճախ փակ ու չնշմարվող ստեղծագործական վարագույրները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովհաննես Շանթ հոդվածին
  1. Լույսի արահետով. Հովհաննես Շանթ(չաշխատող հղում)
  2. ««Լույսի արահետներով» հաղորդաշար, Երկիր Մեդիա». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]