Հովհաննես Մինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մինաս
Ծնվել էանհայտ
Մահացել է1768
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունքահանա

Հովհաննես Մինաս (հոլ.՝ Johannes de Minas, նաև Johannes di Minas) (ծն. թ. անհայտ, Ամասիա-1768, հունվարի 23, Ամստերդամ), հայ հոգևորական Նիդերլանդներում։

1733 թվականին Օսմանյան կայսրությունից տեղափոխվել է Նիդերլանդներ, իսկ 1734 թվականից մինչև մահը՝ 1768 թվականը, եղել է Ամստերդամի հայկական եկեղեցու քահանա (եկեղեցին բացվել է 1714 թ. և ծառայում էր Ամստերդամի հայկական համայնքին)։

Հովհաննես Մինասը բնակվում էր Կոնինգստրատ փողոցի 27 հասցեում, որտեղ դեռևս պահպանվում է նրա անունը կրող հայերեն հուշաքար[1]։ Նրա միջոցներով է նաև 1749 թ. ստեղծվել հայկական եկեղեցու հուշաքարը[2]։

Մահվանից հետո աճյունը ամփոփվել է Աուդեկերկ եկեղեցու գերեզմանատանը (տապանաքար հ.444)[3]։ 2008 թ. հունվարի 20-ին այս եկեղեցում կատարվել է նրա հիշատակին նվիրված արարողություն։ Նույն տարի հոլանդացի պատմաբաններ Ռընեյ Բեկիուսը և Վաութ Ուլթեյը հրատարակել են «Ամստերդամի Աուդեկերկի 1661-1808 թթ. հայկական գերեզմանները» գիրքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հենկ Օլդեման, Կրոմ Բոմսլոթի հայկական եկեղեցին Արխիվացված 2016-03-11 Wayback Machine, «Օպնիեյու» ամսաթերթ, 2011 թ., մարտ։ (Հոլանդերեն)
  2. Ռընեյ Բեկիուս, Նիդերլանդների հայ համայնքը դարերի ընթացքում (անգլերեն)
  3. Աուդեկերկ եկեղեցու կայք, «Ամսվա շիրիմը - 2008 թ. մայիս»(չաշխատող հղում) (Հոլանդերեն)
  4. [Նիդերլանդների պատմության թվային մատենագրություն http://www.dbng.nl/results_save.asp?startRecord=1&maximumRecords=10&frmQuery=pica.rel%3D068207166&sortKeys=http:&grouping=&stylesheet=longTitlePresentation.xslt&addHistory=&tab=title(չաշխատող հղում)]