Հովհաննես Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Գերասիմի Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1971(1971-12-14) (52 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպետական ծառայող
Կայքhmanoukian.com

Հովհաննես Գերասիմի Մանուկյան (դեկտեմբերի 14, 1971(1971-12-14), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Հայաստանի արդարադատության նախարար (2014-2015)։ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Վրաստանում (2011- 2014)։ Դիվանագիտական ծառայությունից առաջ, Մանուկյանը եղել է Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ։ Մանուկյանը դատավոր եղած ժամանակ աչքի ընկավ իր լիբերալ հայացքներով, որ կարելի է բնորոշել իբրև երկաթե ձեռք և չափազանց վճռական որոշումներով։ Նրա դեսպանության ժամանակաշրջանը հաճախ նկարագրվում է «չափազանց էֆեկտիվ» և «լավագույն դեսպաններից մեկն էր, իր ակտիվության տեսանկյունից»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մանուկյանը ծնվել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում Գերասիմ և Անահիտ Մանուկյանների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1989 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետը, 1994 թվականին ավարտել է համալսարանը գերազանց առաջադիմությամբ։

1995 թվականին Հովհաննես Մանուկյանը դարձել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնականը։ 1995-ից 1997 թվականներին նա աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես Առաջատար մասնագետ։ 1996 թվականին փոխադրման կարգով նշանակվում է ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ մայիսի 29-ին համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը որտեղ աշխատում է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։ 1998 թվականին ներգրավվում է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։ 1999 թվականին Հովհաննես Մանուկյանն արդեն նշանակվում է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։ Նախագահության ընթացքում նա լուծելով բազմաթիվ տնտեսական վեճեր ձեռք է բերում հարուստ տնտեսագիտական փորձ։

Տնտեսական գործերով դատարանի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին նշանակվեց Տնտեսական գործերով դատարանի նախագահի պաշտոնում։ Ամենից կարևոր պաշտոններից մեկին նշանակվելով Հովհաննես Մանուկյանը տնտեսության մեջ արդիականացնում է ողջ օրինական համակարգը, որի արդյունքում բազմաթիվ օրենքներ են սահմանվում սնանկացման վերաբերյալ։

Լինելով Տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր Հայաստանը ԱՊՀ տնտեսական հարցերի բարձրագույն դատարանում (2001-2005), ԱՊՀ վճռաբեկ դատարանի անդամ (2003-2005)։ 2002 թվականի ապրիլի 22-ին դատավոր Մանուկյանը ստացել է հատուկ մրցանակ ԱՊՀ հանրապետությունների Տնտեսական դատարանի ակտիվ անդամության համար։

ՀՀ Վճռաբեկ Դատարանի գլխավոր դատավոր (2005-2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունիսի 9-ին համաձայն Նախագահական հատուկ հրամանագրի՝ ՆՀ-108-Ա, դատավոր Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի(երկրի գերագույն դատարանը, որը կոչվում է «Վճռաբեկ դատարան» համաձայն Ֆրանսիական անվանդույթի, կամ «Գերագույն դատարան՝ ըստ «Անգլո-սաքսոնական» անվանդույթի) գերագույն վարչության նախագահ։ ՀՀ գերագույն դատարանի գլխավոր դատավորը համաձայն ՀՀ Սահմանադրության համարվում է երկրի 4-րդ գլխավոր պաշտոնյան. Առաջինը երկրի նախագահն է, երկրորդը՝ ԱԺ նախագահը, իսկ երրորդը՝ վարչապետը։

Դատավոր Մանուկյանը նշանակվել էր որպես երկրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ և Հայաստանի դատական իշխանության առաջնորդ վեց ամսով նախքան Հայաստանի սահմանադրության առաջին փոփոխությունները, որոնց վիճակվեց աղբյուր և ոգեշնչանք դառնալ երկրորդ սերնդի դատական բարեփոխումների համար։ Դատավոր Մանուկյանը այս բարեփոխումների համահեղինակներից և նախագծողներից մեկն էր։

Հայաստանի պատանության շրջանում գլխավոր դատավոր Հովհաննես Մանուկյանը ճանաչված է որպես դատական իշխանության այն հազվագյուտ ղեկավարներից մեկը, ով օրենքներ է նախագծել և աջակցել դրանց իրականացմանը։ Քաղաքական երկար պատմություն ունեցող երկրներում սա դատավորների համար ավելորդ խնդիր է, սակայն Հայաստանի նման երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկրի համար, այն ինչ անում էր դատավոր Մանուկյանը և՛ անհրաժեշտություն էր, և՛ արժեքավոր գործ։ Հետագայում դատական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ Մանուկյանի բոլոր նախագծերը խորհրդարանում դարձել են օրենքներ։

2007 թվականի փետրվարին որպես ՀՀ գլխավոր դատավոր Մանուկյանը նախագծեց և աջակցեց ՀՀ արդարադատության համակարգում նորարարության՝ ՀՀ դատական օրենսգրքի իրականացմանը, որն էլ հիմք հանդիսացավ Դատական իրավունքի ստեղծման համար։ Դրանից հետո Մանուկյանը պահանջեց Վճռաբեկ Դատարանը ընդունել որպես երկրի Գերագույն Դատական մարմին։ Դատական համակարգում Մանուկյանի արված մեկ այլ ավանդը, Հայաստանում Նախադեպային Իրավունքի ներդնումն էր։ Սա կարևոր քայլ և նորարարություն էր Հայաստանում, որը երբեք՝ ո՛չ Առաջին Հանրապետության ժամանակ, ո՛չ Սովեստական Հայաստանի, ո՛չ էլ անգամ Երրորդ Հանրապետության ընթացքում դատական համակարգի փոխարինող չի եղել։ Գլխավոր դատավոր Մանուկյանի մեկ այլ ներդրումը Դատական դեպարտամենտի ստեղծումն էր՝ կառավարության հատուկ մարմին, որը պատասխանատու է ինչպես դատարանի վարչական հարցերի, այնպես էլ Դատական կատարածուների ծառայությունների համար, մի բան, որ նախկինում գոյություն չուներ։ 2006 թվականին Մանուկյանը կարգադրեց Դատական իշխանությանը և Գերագույն դատարանին հասանելի լինել նաև առցանց, որպես նախկինում գաղտնի Դատական համակարգը թափանցիկ դարձնելու փորձ, և որպեսզի դատարանի հետ քաղաքացիների կապն ավելի հեշտանա։ Ինտերնետային էջը ներկայացվեց 2007 թվականին. court.am, supremecourt.am։ Գլխավոր դատավոր Մանուկյանի պաշտոնավարման ավարտից հետո, կայքը դադարեց գործել, և ըստ 2013 թվականի Մայիսի տվյալների, այն դեռևս հասանելի չէր։

Ի սկզբանե Մանուկյանը Հայաստանում սկսել էր բարեփոխումների բարդ գործընթաց, որը վերափոխեց երկրիր ողջ դատական համակարգը։ Լինելով նախկին Սովետական երկիր, Հայաստանը ուներ դատական կաշառակերություն ուժեղ և ծանր ժառանգություն, անկախ դատավորների զգալի բացակայություն և արդարադատության համակարգում հովանավորչություն և թվարկածնեիրց որոշները դեռ առկա են։

Իր պաշտոնավարման ընթացքում գլխավոր դատավոր Հովհաննես Մանուկյանը իր ավարտին հասցրեց Հայաստանի Դատական բարեփոխման գործընթացը, և դատական իշխանության համար ձեռք բերեց ավելի շատ ազատություն։ Ամբողջ երկրում նա նաև ստեղծեց մի քանի նոր դատարաններ և վերանորոգեց Հայաստանում արդեն գործող մյուս դատարանները։ Հենց նրա նախաձեռնությամբ էր, որ Հայաստանի դատարաններում դատական գործընթացների ժամանակ սկսեցին օգտագործել ձայնագրությունների պարտադիր համակարգը։ Այս փոփոխությունը, որը, թեև, փոքր է, կարևոր էր և՛ լսումների գերծընթացի, և՛ գործընթացի ժամանակ ձայնագրությունների, և՛, ընդհանրապես, թափանցիկության առումներով։

Որպես երկրի գլխավոր դատավոր, Հովհաննես Մանուկյանը, դժվարեցրեց ցանկացած դատական գործի Գերագույն դատարան հասնելու գործընթացը, մի բան, որը նախկինում այդպես չէր։ ՀՀ Վերաքննիչ դատարանին նա ավելի շատ գործնական լիազորություններ տվեց, և այդ եղանակով նա Գերագույն Դատարանը դարձրեց ավելի բացառիկ դատական ատյան՝ հետևելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի օրինակին։ Այնուամենայնիվ, ՀՀ Գերագույն Դատարանը չունի Սահմանադրական իրավասություն, որը վերապահված է սահմանադրական դատարանին։ Վերջինս զբաղվում է միայն Սահմանադրական հարցերով։

Որպես ՀՀ գլխավոր դատավոր, Հովհաննես Մանուկյանը, դատական իշխանությունում և դատական համակարգում արժանացավ բազմաթիվ գովասանքների, որպես ուժեղ դատավոր, ով կարող էր կանխել և հաջողությամբ դիմադրել գործադիր իշխանության կողմից արտաքին ճնշման ցանկացած փորձ։

Գլխավոր դատավոր Մանուկյանը նաև նորացրել է ամբողջ Հայաստանի դատական իշխանության մարդկային ռեսուրսների դաշտը։ Նա աշխատանքի է վերցրել և աջակցել շատ երիտասարդ մասնագետների հասնելու դատավորի բարձր կոչումներին և պաշտոններին։ Այսպիսով, նա փոխարինել է արդեն պաշտոնաթող դատավորնեին և դատական պաշտոնյաներին՝ հատկապես նրանց, ովքեր շարունակում էին աշխատել Սովետական ժամանակների կարծրատիպերով, և նրանց, ովքեր կասկածելի հեղինակություն էին վայելում, ավելի երիտասարդ դատավորներով և պաշտոնյաներով։

Գլխավոր դատավոր Մանուկյանը սերտ համագործակցություն է հաստատել ՀՀ Դատական իշխանությունների և Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Բելառուս և այլ երկրների դատական իշխանությունների միջև։ Նա համագործակցություն է հաստատել նաև ՄԱԿ-ի Զարգացման միջազգային գործակալության, ԱՄՆ-ի Փաստաբանների ասոցացիայի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի, Համաշխարհային բանկի, ԳՄՀ-ի և այլ կազմակերպությունների հետ։ 2008 թվականի սեպտեմբերին, որպես ՀՀ գլխավոր դատավոր, Հովհաննես Մանուկյանը կազմակերպել և ընդունել է դատավորների միջազգային միության ամենամյա 51-րդ համաժողովը, որին մասնակցել են 216 պատվիրակ 53 երկրներից։ Սա տեղի ունեցավ Հայաստանում և համաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ կազմակերպության լիակատար անդամ։ Իռլանդիայի և Լատվիայի հետ ստորագրվել է նաև համատեղ համագործակցության և տեղեկատվության փոխանակման հուշագիր։ Միջազգային մամուլում հրապարակվել է այն մասին, որ Երևանում կայացած համաժողովը լավագույններից մեկն էր՝ արդյունավետությունը, համատեղ կապերի հաստատման և կազմակերպվածության տեսանկյունից։

Այլ գործունեություններ և պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մանուկյանի մասնագիտական և աշխատանքի հետ կապված այլ գործունեությունները ներառում են. 19992005, ԱՊՀ Տնտեսական վեճերի լուծման պալատի անդամ, 1999 – 2005 ԱՊՀ Տնտեսական դատարանի պլենումի անդամ, 2005 – 2008 ՀՀ Դատական նախագահների խորհրդի նախագահ, 2005 – 2008 ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ։

Մատաղիսի դատական գործը (2003 թվականից մինչ այսօր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական դատարաններում քննված դատական գործերից ամենաաղմկալիցն ու ամենահայտնին Մատաղիսի գործն է։ Մատաղիսը գյուղ է Լեռնային Ղարաբաղում[1], որը համարվում է Հայոց Զինված Ուժերի հենակետը։

2003 թվականի դեկտեմբերի 24–ին զինվորներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիերը հայտնաբերվեցին մոտակա ջրամբարում։ Հաստատվեց այն փաստը, որ նրանց սպանել էին։ Երեք այլ զինվորների՝ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին մեղադրեցին սպանություն կատարելու մեջ և դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Նրանց բողոքը մերժվեց, իսկ նախորդ վճիռը բեկանվեց, և զարմանալիորեն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Դատապարտյալների ծնողները դեմ էին նման որոշմանը՝ պնդելով, որ հավատացած են, որ երեքն էլ անմեղ են, իսկ մեղավորները Մատաղիսի հրամանատարներից են։ Դատապաշտպանը նույնպես պնդում էր, որ մեղադրանքի ետևում կանգնած են բարձրաստիճան զինվորականներ, որոնք թաքցնում են իրական հանցագործներին։ Լավ հայտնի է այն փաստը, որ և Խորհրդային օրենքների և երրորդ հանրապետության ժամանակ Գերագույն դատարանի վրա միշտ ազդեցություն է ունեցել Գլխավոր Դատախազը, որի որոշումները համընկնում են դատախազության պահանջներին և համապատասխանորեն պատժում են մեղադրյալին։ Այս դեպքը Հովհաննես Մանուկյանի դատախազ լինելու տարիներին չի քննվել։ 2006 թվականի դեկտեմբերի 22-ին արդարադատության նախագահ Մանուկյանի օրոք Հայաստանի վճռաբեկ դատարանը վերանայեց ստորին դատարանների որոշումը՝ գործը ուղարկելով վերանայման և ազատելով երեք բանտարկյալներին։ Դատապարտյալներից մեկի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ով ավելի ուշ դարձավ Ազգային Ժողովի պատգամավոր, մեկնաբանեց, «Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ գերագույն դատարանը բեկանում է ստորին դատարանների՝ վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների որոշումները և ազատում է դատապարտյալներին, որոնք ցմահ ազատազրկվել էին»։

2012 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր, դրանից հետո երկար ժամանակ դատավոր Մանուկյանը դարձավ վճռաբեկ դատարանի դատավոր։ 2013 թվականի մայիսին, 6 տարի հետո արդարադատության նախարար Մանուկյանը վերադարձավ Շիրակի մարզ, այնտեղի համար լավ կյանք ապահովելու և արդարությունը վերականգնելու։ Մատաղիսի գործից արտակարգ և աննախադեպ իրավիճակում Հովհաննես Մանուկյանի վճռականությունը մեծ դեր է կատարում։ Գործադիր իշխանության դեմ հարուցված այս դատական գործի վերջ տրման մեջ[2]։

Մարտի 1-ի դեպքերը և հրաժարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մարտի 1ողբերգական իրադարձություններից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհվեց 10 մարդ, հետախուզում հայտարարվեց ընդդիմության բազմաթիվ առաջնորդների նկատմամբ։ Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն Հովհաննես Մանուկյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին գալ քաղաքական կոմպրոմիսի, Մանուկյանն առաջարկեց ազատել դատապարտյալներին և դատական գործը կարճել։ Սակայն նախագահ Քոչարյանը վճռեց շարունակել սկսված գործընթացը։ Մինչդեռ Մանուկյանը պաշտպանում էր իր տեսակետը գործադիր իշխանությունը որոշում է նահանջ կատարել։

2008 թվականի սեպտեմբերին գլխավոր դատավորը, ով Սահմանադրության համաձայն ներկայացրեց իր հրաժարականը Հայաստանի հանրապետության նոր նախագահին։ Նախագահն անմիջապես հաստատեց հրաժարականը և անմիջապես վճռաբեկ դատարանի նոր նախագահ նշանակվեց։ Հետագայում Մանուկյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց այս մասին, չնշելով հրաժարականի պատճառները։

2008-2011[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի ապագա նախարար Մանուկյանը զբաղված էր բիզնես ծրագրեր իրականցնելով Մոսկվայում, Կիևում և Երևանում։

Դեսպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 21-ին Հովհաննես Մանուկյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվեց Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Վրաստանը համարվում է Հայաստանի հանրապետության լավագույն բարեկամներից մեկը, այս երկրի հետ լավ հարաբերությունների պահպանումը մեծ նշանակություն ունի Հայաստանի հանրապետության համար։ Սա անակնկալ էր հասարակության համար քանի որ նախկին Վճռաբեկ դատարանի նախագահը դժվար ժամանակաշրջանում նշանակվեց Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանը։

Հայկական և վրացական լրատվամիջոցները հետագայում արձանագրեցին երկու երկրների հարաբերություններն ավելի ևս ծավալվեցին Մանուկյանի դեսպանության ընթացքում, նա դարձավ Հայաստանի ամենից ակտիվ դեսպաններից մեկը։

2013 թվականին հայկական slaq.am կայքում Հայաստանի ամենաազդեցիկ դեսպանների շարքում Մանուկյանը գրավել է 2-րդ տեղը։ Այս ցուցանիշով նա նախորդում է միայն Ուկրաինայի դեսպան Անդրանիկ Մանուկյանին։

2014 թվականի ապրիլի 30-ին Հովհաննես Մանուկյանը ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]

2014 թվականի ապրիլի 30-ին Հովհաննես Մանուկյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[5]։

2015 թ. հուլիսի 14-ին Հովհաննես Մանուկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել է[6]։

Դիվանագիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մանուկյանը սերում է շատ ուժեղ արմատներ ունեցող ընտանիքից։ Նրա հայրը՝ Գերասիմ Մանուկյանը, եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության դատախազ։ Գերասիմ Մանուկյանն ավելի քան 30 տարի ծառայել է դատական համակարգում։ Մանուկյանի մայրը՝ Անահիտ Մանուկյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Մանուկյաններն ապրում էին Երևանի արվարձաններում, Մանուկյանը մի որոշ ժամանակ, երբ դեսպան էր հեռու էր գտնվում իր ծնողներից։ Մինչև Երևան տեղափոխվելն ընտանիքն ապրել է միասին։ Մինչև Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիները Հովհաննես Մանուկյանը հանդիպում է իր ապագա կնոջը՝ Արմինե Մանուկյանին և ամուսնանում նրա հետ։

Հովհաննես և Արմինե Մանուկյաններն ունեն 2 դուստր՝ Աննան և Բելլան։ Նրանք երկուսն էլ սովորում են Մեծ Բրիտանիայի հանրաճանաչ համալսարանում։ Նրանք ունեն նաև որդի՝ Ալեքսանդրը, ով ծնվել է 2008 թվականին։

Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մանուկյանի նախասիրություններից մեկը ճանապարհորդելն է։ Նա նաև արվեստի տարբեր նմուշների կոլեկցիոներ է։ Իր երիտասարդության տարիներից սկսած նա հավաքում է Հայաստանի և Ռուսաստանի նկարիչների և քանդակագործների աշխատանքները ՝ ստեղծելով մեծ հավաքածու։ Նա հովանավորում է շատ ժամանակակից արվեստագետների։ Այդ արվեստագետներից ոմանց աշխատանքների նմուշներից նա հանձնարարել է տեղադրել Գերագույն դատարանի շենքում։

Հովհաննես Մանուկյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հրայր Թովմասյան
ՀՀ Արդարադատության նախարար
Հովհաննես Մանուկյան

30 ապրիլի 2014 թ. - 14 հուլիսի 2015 թ.
Հաջորդող
Արփինե Հովհաննիսյան
Նախորդող
Հրաչ Սիլվանյան
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հովհաննես Մանուկյան

26 փետրվարի 2011 թ. - 30 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Յուրի Վարդանյան
Նախորդող
Հենրիկ Դանիելյան
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ
Հովհաննես Մանուկյան

10 հունիսի 2005 թ. - 17 սեպտեմբերի 2008 թ.
Հաջորդող
Արման Մկրտումյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ տնտեսական դատարանի նախագահ
Հովհաննես Մանուկյան

2001 թ. - 10 հունիսի 2005 թ.
Հաջորդող
Էդուարդ Մուրադյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի Հանրապետություն, անկախ պետություն, որը համարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնական կոնֆլիկտի պատճառը, բնակեցված է և գտնվում է Հայաստանի պաշտպանության ներքո
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  3. Հ.Մանուկյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  4. Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. ՀՀ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհելու մասին
  8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ