Հովհաննես Ղուկասյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Ղուկասյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1919(1919-12-29)[1][2]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1][2]
Վախճանվել էհուլիսի 27, 1991(1991-07-27)[2] (71 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան և  ԽՍՀՄ
ԿրթությունԹեմական կենտրոնական դպրոց[1]
Պարգևներ
Հովհաննես Ղուկասյան Վիքիդարանում

Հովհաննես Արամի Ղուկասյան (դեկտեմբերի 29, 1919(1919-12-29)[1][2], Թավրիզ, Իրան[1][2] - հուլիսի 27, 1991(1991-07-27)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայ գրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղուկասյանը ծնվել է 1919 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում։ Սովորել է Ատրպատականի Հայոց կենտրոնական դպրոցում։ 1946 թվականին հայրենդարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Ղուկասյանի «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները 1944 թվականին լույս են տեսել Թավրիզում, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945 թ.) և «Հայրենադարձ» (1947 թ.) բանաստեղծությունների ժողովածուները[3]։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում Ղուկասյանի «Փոքրիկ վրիժառուներ» վիպակն արժանացել է 3-րդ կարգի մրցանակի։ 1979 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով՝ ծննդյան 60-ամյակի և խորհրդային գրականության զարգացման գործում ունեցած վաստակի համար։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունն ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։ Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.

  • «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
  • «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
  • «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947 թթ.:

Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։ Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկն ազատ հայրենիքի ներբողն է, կարևորն այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։

Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է՝ համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։

«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն՝ «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։

«Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»։ Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ։

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են։ Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»։ Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական մանկապատանեկան լավագույն գրքի մրցանակաբաշխության 3-րդ կարգի մրցանակ «Փոքրիկ վրիժառուներ» վիպակի համար, 1949-1950 թթ.
  • «Պատվո նշան» շքանշան, 1979 թ.
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ, 1986 թ.

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենադարձ, Երևան, 1947 թ., 55 էջ։
  • Խավարի աշխարհում, Երևան, 1950 թ., 184 էջ։
  • Փոքրիկ վրիժառուներ, Երևան, 1950 թ., 121 էջ։
  • Արաքսի այն ափին, Երևան, 1951 թ., 236 էջ։
  • Հասանի հիշատակարանը, Երևան, 1953 թ., 215 էջ։
  • Գարնանային պատմություն, Երևան, 1955 թ., 294 էջ։
  • Վիպակներ, Երևան, 1957 թ., 468 էջ։
  • Անհանգիստ պատանեկություն, Երևան, 1959 թ., 312 էջ։
  • Ոսկան Երևանցի, Երևան, 1962 թ., 666 էջ։
  • Կարճատեսի արկածները, Երևան, 1964 թ., 192 էջ։
  • Ոսկան Երևանցի, Երևան, 1965 թ., 654 էջ։
  • 19 պատմվածք, Երևան, 1966 թ., 344 էջ։
  • Դեռ սպասում են, Երևան, 1969 թ., 458 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Վիպակներ, Երևան, 1972 թ., 584 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Ոսկան Երևանցի, Երևան, 1974 թ., 648 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Երևան, 1976 թ., 532 էջ։
  • Փոքրիկ վրիժառուներ, Երևան, 1979 թ., 92 էջ։
  • Բոգդան Սուլթանով, գիրք 1, Երևան, 1980 թ., 412 էջ։
  • Իմ լուսաղբյուրը (պատմվածքներ), Երևան, 1981 թ., 136 էջ։
  • Բոգդան Սուլթանով, գիրք 2, Երևան, 1985 թ., 504 էջ։
  • Անհանգիստ պատանեկություն, Երևան, 1987 թ., 264 էջ։
  • Ոսկան Երևանցի, Երևան, 1988 թ., 544 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 1. Պատմվածքներ, Վիպակներ, Երևան, 1989 թ., 576 էջ։
  • Ընտիր երկեր, հատ. 2. Բոգդան Սուլթանով, Երևան, 1990 թ., 896 էջ։
  • Դարձ ի շրջանս յուր, Երևան, 2007 թ., 176 էջ։
  • Ոսկան Երևանցի, Երևան, 2012 թ., 560 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փաստաթղթերի մանրանկարներ։ «Գրական թերթ», 1948, № 2:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կեշոկով Ալիմ։ Կոտրված պայտ։ [Վեպ] /Թարգմ.՝ Հովհ. Ղուկասյան.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 669 էջ։
  • Նեստայկո Վսևոլոդ։ Ռոբինզոն Կուկուրուզոյի արկածները։ [Վիպակ] /Թարգմ.՝ Հովհ. Ղուկասյան.- Երևան։ Հայաստան, 1975.- 145 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Հովհաննես Ղուկասյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 52