Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԴսեղ[1]
Կազմված էՀովհաննես Թումանյանի կիսանդրի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հացատուն և մեծ «օթախ»
Հիմնադրվել է1939
Այցելուներ10 000 մարդ
ՏնօրենՌոզա Ղազումյան
Քարտեզ
Քարտեզ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1869 թվականի փետրվարի 19-ին այս տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) երկսեռ դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս՝ ուսանելու Ներսիսյան դպրոցում (1883-1886 թվականներ)։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը՝ գյուղի քահանա տեր Թադևոսը։

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը[2]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ` Այծեմնիկ Ուրարտու, 1953

Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահ։ Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրեր։

Մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, քահանա Տեր Թադևոս` բանաստեղծի հայրը

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով թանգարանում կազմակերպվում են խոշոր հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/41


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ)» հոդվածին։