Հովհաննես Եղիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Եղիկյան
Ծնվել է1920
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1961)
Մասնագիտություննկարիչ

Հովհաննես Աշոտի Եղիկյան (1920, Կոստանդնուպոլիս), հայ թատերական նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը և հանրապետության մի շարք թատրոններում աշխատել որպես նկարիչ-ձևավորող։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` մանածագործական արվեստի նկարչի կոչումով[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոռ»
  • «Հեքիաթ ճշմարտության մասին»
  • «Հյուրանոցի տիրուհին»
  • «Վագիֆ» (Էջմիածնի Ամո Խարազյան անվան շրջիկ թատրոն)
  • «Թերեզայի ծննդյան օրը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան