Հովհաննես Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ասատրյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1947(1947-04-03)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Մահացել է2015
Մահվան վայրԲաղրամյան, Արմավիրի մարզ, Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1972)
Մասնագիտությունհաղորդավար, համալսարանի դասախոս, թարգմանիչ և բառարանագիր
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Երևանի պետական համալսարան, Մատենադարան և ՀՀ ԱԳՆ
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Հովհաննես Միսակի Ասատրյան (ապրիլի 3, 1947(1947-04-03), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - 2015, Բաղրամյան, Արմավիրի մարզ, Հայաստան[1]), հայ արևելագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի ապրիլի 3-ին՝ ալ-Կամիշլի քաղաքում (այժմ՝ Սիրիա)։ Ծնողները Սիրիա էին գաղթել Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից։ 1960-ական թվականներին ընտանիքով հայրենադարձվել են Խորհրդային Հայաստան։

1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը[3]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ընդունվում է Հայաստանի հանրային ռադիո՝ աշխատելու որպես թարգմանիչ-հաղորդավար՝ արաբերեն և քրդերեն լեզուներով։

1980-2015 թվականներին՝ 35 տարի, դասախոսել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում։ Միաժամանակ աշխատել էր Մատենադարանում. արաբերեն նմուշների գերակշռող մասը՝ առավել մանրամասնորեն նկարագրված է նրա կողմից[4]։

Միաժամանակ աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես թարգմանիչ։ Աշխատանքի ընթացքում բազմիցս եղել է Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում և այլ արաբական երկրներում՝ թարգմանելով պետական առաջին այրերին։ Մամուլում լուսաբանվել են դրանցից առավել հիշարժանները՝

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-Եգիպտական խորհրդարանային հանդիպում
  • Արաբերեն-հայերեն հոմանիշների համառոտ բառարան[10]
  • առաջին արաբերեն-հայերեն բառարան

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Նասսար Հուսամ։ Մոլորված՝ փնտրում եմ երկիր։ Ժամանակակից եգիպտական պոեզիա.- Երևան։ Առեդիտ, 2011.- 45 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսօր հրաժեշտ են տվել արաբերենի փայլուն մասնագետ՝ պարոն Հովհաննեսին
  2. «Հովհաննես Միսակի Ասատրյան, ԵՊՀ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  3. وفاة المترجم الرئيسي من وإلى العربية، الأرمني السوري هوفهانيس أسادوريان
  4. Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուի արաբերեն ձեռագրերի ուսումնասիրության խնդիրը
  5. «Armenian Culture Days in Sharja, United Arab Emirates». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  6. President of the Syrian Arab Republic Bashar Al-Asad arrived to Armenia for a two-day official visit (17 - 19 June 2009)(չաշխատող հղում)
  7. RA NA Speaker Hovik Abrahamyan is on an Official Visit in Egypt
  8. «Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր. նոյեմբերի 4-11». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  9. Հայաստանի Նախագահի այցը Լիբանան. Համաժամանակյա թարգմանությունը՝ Հովհաննես Ասատրյանի
  10. «Աշխատություններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  11. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին