Հովհաննես Աճեմյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Աճեմյան
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Յովհաննէս Աճեմեան
Ծնվել էհունվարի 11, 1840(1840-01-11)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 7, 1895(1895-06-07) (55 տարեկան)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր[1]
Գործիքներվոկալ

Հովհաննես Աճեմյան (հունվարի 11, 1840(1840-01-11), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 7, 1895(1895-06-07), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), հայ երգիչ, առաջին պրոֆեսիոնալ երգիչներից մեկը արևմտահայ իրականության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել ուսումը ֆրանսիական դպրոցում։ 1870-ականներից մասնակցել է Կ. Պոլսի օպերետային խմբերի ներկայացումներին որպես տենոր երգիչ։ Եղել է հայ երաժշտական թատրոնի հիմնադիրներից, մեծ հաջողությամբ հանդես գալով հատկապես Տիգրան Չուխաջյանի օպերետներում։ Եվրոպական մամուլում բազմաթիվ հոդվածներ է տպագրել թատրոնի մասին։ Եղել է ֆրանսիական թերթերի թատերական քննադատ, խմբագրել է «Ֆար դյու Բոսֆոր» պարբերականը։ Գրել է «Արիֆ» օպերետի լիբրետոն[2]։ Հոր աղա» դերակատարումներով (1875)։ Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ.Պոլսի հայ և ֆրանսիական մամուլին։ Խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս է տեսել Կ.Պոլսում։

1880-ական թվականներին թողել է բեմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 2, Ե., 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 77.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 269