Հովիկ Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիկ Վարդումյանը

Հովիկ Վարդումյանը, հայ արձակագիր, ծնվել է 1940 թվին Ճոճկան գյուղում։

Կենսագրությունը[խմբագրել]

Հովիկ Վարդումյանը ծնվել է Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի Ճոճկան[1] գյուղում։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատանքի է անցել Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես ճարտարագետ:[2]

Մինչ արձակին 1957 թվականին անցնելը, գրում էր բանաստեղծություններ: Խորհրդային տարիներին Հովիկ Վարդումյանի գործերը՝ վեպերը, պատմվածքները, վիպակները, հրատարակվում էին սահմանափակ տպաքանակով, քանի որ նա իշխանությունների կողմից համարվում էր հակադրվող տարր։

Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին որպես կամավոր մինչև 1994[3] թիվը։

Այժմ Հայ Գրողների Միության անդամ է և նրա արձակը հրատարակվում է կանոնավոր կերպով։ Դրանք արժանացել են տարբեր մրցանակների։[4] Բացի դրանից, նրա վեպերից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն[5] և այլ լեզուներով։

Ստեղծագործությունները[խմբագրել]

  • «Այդպիսի պատմություն», 1983,
  • «Երազների հովիտը», 1986մ
  • «Արծիվները այդպես են մեռնում», 1997,
  • «Հարձակողական զինվորների հրամանատարը», 1999,
  • «Անահիտ աստվածուհու վերադարձը», 2002,
  • «Վիպակ տղամարդկանց համար», 2003,
  • «Լաբիրինթոս, պատմվածքներ», 2003,
  • «Զրույց Հրանտ Մաթևոսյանի հետ», 2003:

Թարգմանություններ[խմբագրել]

  • «Անմահը և այլ նովելներ», տեքստերի ընտրությունը և թարգմանությունը՝ Եղիսաբեթ Մուրադյան, նախաբանը՝ Սերժ Վենտուրինի: Մատենաշար՝ Հայ գրարվեստ, տնօրեն՝ Սերժ Վենտուրինի, Փարիզ, 2010, ISBN 978-2-296-10160-9

Նշումներ և ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հակոբ Խաչիկյան,
  2. Հովիկ Վարդումյան
  3. «Հայ գրարվեստ. Նոր մատենաշար Լը Հարմատան հրատարակչություն – Հովիկ Վարդումյան՝ մի համամարդկային արձակագիր», Նուվել դը Արմենի Մագազին ամսագրի կայքի վրա, 2010 հունվարի 10: Ստուգված՝ 2010 թվի հունվարի 12-ին:
  4. Հովիկ Վարդումյան, նույն գրքում, էջ 8:
  5. Հովիկ Վարդումյան, գրքի կազմի չորրորդ էջ: