Հովիկ Ջիվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովիկ Խանլարի Ջիվանյան (հունվարի 6, 1972 թ., Ճարտար, Մարտունի), Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1972 թ. հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 1989 թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը, 1995թ.` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1998-1999 թթ. աշխատել է որպես Հադրութի շրջանի դատախազի տեղակալ։ 1999-2005թթ. աշխատել է Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ։

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

Ազգային Ժողովի 2005թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2007թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական։ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ 1990-94թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։

2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Պարգևատրված է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://www.aysor.am/am/news/2010/10/29/arcakh-national-assambly/ http://www.hayzinvor.am/13023.html