Հովիկ Ազոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիկ Ազոյան
Ծնվել էօգոստոսի 14, 1944(1944-08-14)
ԾննդավայրՍիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 9, 2008(2008-04-09) (63 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Մարշալ Բաղրամյան» մեդալ

Ազոյան Հովիկ Բաղդասարի (օգոստոսի 14, 1944(1944-08-14), Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2008(2008-04-09)), ՀՀ բանակի գնդապետ (2003 թվական)։ 1964-1967 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի երկամյա (1970 թվական) և ՊՆ բարձրագույն սպայական (1994 թվական) դասընթացները։ 1989-1992 թվականին՝ «Սիսական» կամավորական ջոկատի, 1992-1993 թվականին՝ մոտոհրաձգային գումարտակի, 1993-2003 թվականներին՝ մոտոհրաձգային գնդի հիմնադիր-հրամանատար։ 1988-1994 թվականներին մասնակցել է Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Քելբաջարի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ ՀՀ Աժ պատգամավոր (2003 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։